Ձմեռը չսկսված ավարտվեց՝ անցեք գարնանային հագուստի
Փետրվարի 5-ի ցերեկը, 6-10-ը Հայաստանի բոլոր մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-ին կբարձրանա 5-7 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Ջերմաստիճանը փետրվարի 10-ին Տավուշում եւ Արցախում կհասնի 14, իսկ Սյունիքի հովիտներում՝ 16 աստիճանի:
Փետրվարի 5-ի ցերեկը, 6-10-ը Երեւանում եւս սպասվում է առանց տեղումների եղանակ: Ջերմաստիճանը փետրվարի 10-ի ցերեկը կհասնի 14 աստիճան տաքության, իսկ այսօր կլինի 13 աստիճան:
Երեւանի փետրվարի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 11.8C (1981 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -24.0C (1974 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -4.1C

















































