Արթուր Սարկիսով. Այժմ պատրաստ եմ 70 տոկոսով
Թուրքիայում հավաք անցկացնող Կրասնոյարսկի «Ենիսեյի» հարձակվող Արթուր Սարկիսովը պատմել է մարզումային գործընթացի մասին: Հայաստանի հավաքականի 31-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով խաղադաշտից բացակայում է սեպտեմբերի 10-ից:
«Ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրի: Արդեն վազում եմ, արագացումներ անում ու աշխատում գնդակով: Կարծում եմ՝ հաջորդ հավաքի ընթացքում աստիճանաբար կմիանամ թիմի ընդհանուր խմբին: Մի քիչ բարդ է հոգեբանորոն, քանի որ մարզվում ես առանձին ու զգալ է տալիս թիմի պակասը. դա ամենաբարդն է: Այս պահին իմ պատրաստվածությունը գնահատում եմ 70 տոկոս: Թիմում լավ ու աշխատանքային մթնոլորտ է: Ես սպասում եմ լավ ֆուտբոլ, թիմային հաղթանակներ ու թիմի առջեւ դրված խնդիրների լուծում»,- Սարկիսովի խոսքը մեջբերում է «Ենիսեյի» մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Արթուր Սարկիսովը ծնկահոդի վնասվածք էր ստացել սեպտեմբերի 10-ին «Լուչ-Էներգիայի» դեմ Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության 13-րդ տուրի խաղում, իսկ սեպտեմբերի 21-ին վիրահատվել էր:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...