Հայաստանը հայտնվել է ռուս զբոսաշրջիկների համար 2018-ի ամենաբյուջետային ուղղությունների հնգյակում
Հայաստանը տեղ է գտել ռուսաստանցի զբոսաշրջիկների համար 2018 թվականի ամենաբյուջետային ուղղությունների առաջատար հնգյակում, այս մասին գրում է РУСАРМИНФО-ն՝ հղում անելով ավիատոմսերի առցանց ամրագրման Skyscanner ծառայության տվյալներին:
Աղբյուրը նշում է, որ հայաստանյան երկշաբաթյա հանգիստը՝ ներառյալ տոմսը, կացարանը, սնունդն ու տարբեր զվարճանքների համար ծախսված գումարները, ռուսաստանցի զբոսաշրջիկների մեկ զույգի համար արժենում է միջինը շուրջ 85.500 ռուբլի:
Իսկ ահա ամենաբյուջետային ուղղությունը ռուսաստանցիների համար այս տարի Բելառուսն է, որտեղ նրանց հանգիստն արժե միջինը 76.500 ռուբլի:
Ռուսաստանցիների բյուջետային առաջատար ուղղությունների շարքում են նաև Մոլդովան (76.000 ռուբլի), Աբխազիան (84.000 ռուբլի) և Հնդկաստանը (85.000 ռուբլի):

















































