Կունենանք նաև տաք փետրվար
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Կունենանք նաև տաք փետրվար, ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում նորմայից բարձր կլինի 2-3 աստիճանով»:
Հիշեցնենք, որ ԱԻՆ կայքի հրապարակած տվյալների համաձայն` փետրվարին առանձին օրեր օդի ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև +14...+17:

















































