Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը «Արսենալում» նորամուտի խաղում
Whoscored.com-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» նորեկ Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Սուոնսիի» դեմ Անգլիայի առաջնության 25-րդ տուրի խաղում, որում Արսեն Վենգերի գլխավորած թիմը պարտվել էր 1:3 հաշվով:
Հայաստանի հավաքականի ավագը դարպասի ուղղությամբ կատարել է մեկ հարված, որը դիպուկ է ստացվել: Մխիթարյանի 32 փոխանցումներից թիմակիցներին հասել է 84.4 տոկոսը: 29-ամյա կիսապաշտպանը մեկ անգամ շրջանցել է մրցակցին եւ մեկ անգամ կասեցրել մրցակցի փոխանցումը: Հենրիխը կանոնները խախտել է մեկ անգամ, իսկ նրա դեմ պայքարում մրցակիցը խախտում թույլ չի տվել: Արդյունքում՝ նա ստացել է 6.11 գնահատականը, իսկ «Արսենալի» կազմում ամենաբարձրը գնահատվել է իսպանացի պաշտպան Նաչո Մոնրեալի խաղը (7.26):
Հիշեցնենք, որ Սուոնսիում կայացած խաղում Հենրիխ Մխիթարյանը փոխարինման էր դուրս եկել 60-րդ րոպեին՝ նորամուտը նշելով «Արսենալի» կազմում:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...