Իսրայելում կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ մեծամասնություն չկա
Իսրայելի խորհրդարանական ընտրություններում վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նրա գլխավոր մրցակից Գադի Այզենկոտի ուժերը չեն ապահովել կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ մեծամասնությունը։ CNN-ի փոխանցմամբ՝ քվեարկության նախնական արդյունքները ցույց են տալիս, որ 120 տեղանոց Քնեսեթում որևէ քաղաքական ուժի ճամբար չի կարողացել ստանալ անհրաժեշտ 61 մանդատը։
Քվեների կեսից ավելին հաշվարկելուց հետո Channel 12-ի և Ynet-ի կանխատեսումներով՝ Նեթանյահուի դաշինքը կարող է ստանալ 55 տեղ՝ նախորդ խորհրդարանում ունեցած 68-ի փոխարեն։ Նրա «Լիկուդ» կուսակցությունը, այնուամենայնիվ, կարող է մնալ ամենամեծ առանձին քաղաքական ուժը։
Միևնույն ժամանակ, Նեթանյահուին դեմ հանդես եկող կուսակցությունները միասին կարող են ստանալ 65 մանդատ։ Սակայն ընդդիմությունը պառակտված է․ Գադի Այզենկոտի «Յաշար» կուսակցությանն անհրաժեշտ կլինի համագործակցել արաբական կուսակցությունների հետ, որոնք, ըստ կանխատեսումների, կարող են ունենալ 16 մանդատ։ Ընդդիմության որոշ առաջնորդներ դեմ են նման համագործակցությանը։
Ընտրություններում գրանցվել է 1999 թվականից ի վեր ամենաբարձր մասնակցությունը՝ առնվազն 77,7 տոկոս։ Հատկապես ակտիվ է եղել արաբ բնակչությունը, որի մասնակցությունը, ըստ արաբական կուսակցությունների, գերազանցել է 75 տոկոսը։ Նրանք ակնկալում են պատմականորեն բարձր արդյունք։
Նեթանյահուն և Այզենկոտը դեռ չեն հայտարարել վերջնական հաղթանակի մասին։ Այզենկոտը, սակայն, հայտարարել է, որ ընտրողները դեմ են արտահայտվել Նեթանյահուի՝ վարչապետի պաշտոնում շարունակելուն։
Վերջնական արդյունքների հաստատումից հետո Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը խորհրդակցություններ կանցկացնի խորհրդարան անցած կուսակցությունների հետ և վարչապետի թեկնածուներից մեկին կառավարություն ձևավորելու մանդատ կտա։ Թեկնածուն պետք է կարողանա ապահովել առնվազն 61 պատգամավորի աջակցությունը։ Եթե դա չհաջողվի, հնարավոր է՝ երկիրը կրկին արտահերթ ընտրությունների գնա։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Հայաստանի անձնագրով աշխարհի 33 երկրներ կարելի է այցելել առանց վիզայի. Passport Reports
Սա մակաբուծական հարաբերություն է. Աբբաս Արաղչի
Տավուշի օրինակն ու դրա կիրառելիությունը COP17-ի օրակարգում
Մակրոնը մեղադրել է օտարերկրյա առաջնորդներին Ֆրանսիայի անկարգությունների թեման շահարկելու մեջ
Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջարդվել
Վարորդը փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չի ներկայացրել
Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Դոնալդ Թրամփն անդրադարձել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գիշերային հարվածներին