Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Բաբիշին՝ Չեխիայի Ազգային տոնի առիթով: Ուղերձում նշված է.
«Ջերմորեն շնորհավորում և անկեղծ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ Չեխիայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախ չեխոսլովակյան պետության օրվա առիթով:
Հայաստանը մեծապես կարևորում է Չեխիայի հետ փոխադարձ վստահության, հարգանքի և գործընկերության վրա հիմնված հարաբերությունները։ Չեխիան Հայաստանի համար կարևոր և վստահելի գործընկեր է նաև Եվրոպական միության շրջանակում: Մենք բարձր ենք գնահատում Չեխիայի աջակցությունը Հայաստանի բարեփոխումների օրակարգին ու Եվրոպական միության հետ գործընկերության խորացմանն ուղղված մեր ջանքերին։
Պատրաստ ենք համատեղ ջանքերով առավել խորացնել մեր համագործակցությունը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով առևտրատնտեսական կապերի աշխուժացմանը և երկու երկրների գործարար շրջանակների միջև շփումների ընդլայնմանը։
Այս համատեքստում ուրախ կլինեմ Ձեզ հյուրընկալել Հայաստանում՝ Ձեզ հարմար ժամանակ՝ վստահ լինելով, որ Ձեր այցը նոր խթան կհաղորդի երկկողմ օրակարգին և կնպաստի Հայաստան–Չեխիա հարաբերությունների հետագա զարգացմանն ու որակապես նոր մակարդակի բարձրացմանը։
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք, իսկ Չեխիայի բարեկամ ժողովրդին՝ կայուն առաջընթաց և բարեկեցություն»:


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Հայաստանի անձնագրով աշխարհի 33 երկրներ կարելի է այցելել առանց վիզայի. Passport Reports
Սա մակաբուծական հարաբերություն է. Աբբաս Արաղչի
Տավուշի օրինակն ու դրա կիրառելիությունը COP17-ի օրակարգում
Մակրոնը մեղադրել է օտարերկրյա առաջնորդներին Ֆրանսիայի անկարգությունների թեման շահարկելու մեջ
Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջարդվել
Վարորդը փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չի ներկայացրել
Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Դոնալդ Թրամփն անդրադարձել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գիշերային հարվածներին