Ընտանիքի անդամները որոշել էին աղջիկ փախցնել իրենց եղբոր համար
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Սուրեն Մնոյանի նախագահությամբ, քննվում է Արմենուհի և Լյովա Հ.-երի գործով քրեական գործը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ քույր և եղբայր ամբաստանյալները որոշել էին ամուսնացնել իրենց եղբորը` Անդրանիկին: Եվ իրենց եղբորը «մուրազին հասցնելու» համար քույր ու եղբայր որոշում են աղջիկ փախցնել: Չարաշահելով իրենց կողմից ընտրված աղջկա վստահությունը` նստեցրել են նրան իրենց ավտոմեքենան և առանց մանրամասնելու` տարել իրենց մորեղբոր տուն: Այստեղ աղջկան պահել են մինչև ուշ գիշեր և, տեսնելով, որ չի համաձայնվում դառնալ իրենց եղբոր կինը, վերադարձրել են տուն:
Արդյունքում քույր ու եղբայր հայտնվել են ամբաստանյալի աթոռին:


















































Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Հաղթենք դիաբետը միասին
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն
ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Անվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյ...
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...