Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եռակողմ բանակցությունների վերսկսումը չի ենթադրում ռազմական գործողությունների դադարեցում. Պեսկով Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկը կկարգավորվի լուսացուցային օբյեկտով Արփինե Սարգսյանն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին Քաղաքային կառավարումը բնության և կլիմայի ոլորտում Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ ՆԳ նախարարը մասնակցել է Թմրամիջոցների դեմ պայքարի եվրոպական կոալիցիայի գագաթնաժողովին Երգը հանուն առողջ սերնդի ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի Նրանից ավելի շատ գոլեր խփել են միայն Ռոնալդուն և Բենզեման Սա հրաշալի հանդիպում էր և փառահեղ հաղթանակ Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ Ուկրաինայի հարվածները չեն ազդել համաշխարհային գների վրա

Ինչպես են աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանի դուստրերը հուզվում եւ ուրախանում հայրիկի հաղթանակով (տեսանյութ)Եռակողմ բանակցությունների վերսկսումը չի ենթադրում ռազմական գործողությունների դադարեցում. ՊեսկովԷրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկը կկարգավորվի լուսացուցային օբյեկտովԱրփինե Սարգսյանն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպինՔաղաքային կառավարումը բնության և կլիմայի ոլորտումԱռկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծՆԳ նախարարը մասնակցել է Թմրամիջոցների դեմ պայքարի եվրոպական կոալիցիայի գագաթնաժողովինԵրգը հանուն առողջ սերնդիՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդիՆրանից ավելի շատ գոլեր խփել են միայն Ռոնալդուն և ԲենզեմանՍա հրաշալի հանդիպում էր և փառահեղ հաղթանակՌեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր ՖլիկՈւկրաինայի հարվածները չեն ազդել համաշխարհային գների վրաՀնդկաստանը դարձել է պրիմատների ապօրինի առևտրի կարևոր ուղղություններից մեկըԵրևանում և շրջանների մեծ մասում առաջիկա օրերին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրևՀՀ ԱԳՄԱ նախարարի բացման խոսքը COP17-ի «Բիզնես և կենսաբազմազանություն» խորագրով ֆորումին (տեսանյութ)Արձանագրվել է ընտրակաշառքի մեկ դեպք․ ՆԳ նախարարԵրկու անձնագրերն իրար հետ բովանդակային որևէ աղերս չունենՌուսաստանից ժամանած քաղաքացիների շրջանում ձերբակալություններ են եղել․ Արփինե ՍարգսյանՆարեի առաջին հարցազրույցը մանկական Եվրատեսիլում հաղթելուց հետո (տեսանյութ)ԿԳՄՍՆ հերթական գործակարգավարական խորհրդակցություն Դրական եզրակացություն՝ ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրական փաթեթինԱրսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբԲնակարանային գողությամբ զբաղվող մեծաթիվ խմբեր ենք բացահայտել. ՆԳ նախարարՄեր երեք ըմբիշներն էլ դուրս եկան քառորդ եզրափակիչՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստ 26.10.2026 (տեսանյութ)Սիսիան համայնքի Մայիսի 28 զբոսայգում գտնվող 13-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱրսեն Սաֆարյանի եւ դստեր հուզիչ պարը (տեսանյութ)Մոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված ադրբեջանցին վերադարձվել է. ԱԱԾՏիգրան Ավինյանը կարևորել է, որ մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի կառուցումն իրականացնի հայկական ընկերությունՄինչև 250 հազար դրամ՝ մասնագիտական ուսուցման համար․ կառավարությունը միավորում է զբաղվածության երեք ծրագիրԵրևան-Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից տուժած երեխաներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է․ Անահիտ ԱվանեսյանՀՀ-ում նոր ընդդիմության ձևավորման հարցը. Փաշինյանի դիրքորոշումը (տեսանյութ)1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունՇիրակի քրեական ոստիկանները մոտ 1 կգ մարիխուանա են հայտնաբերել (տեսանյութ)ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների արդյունքներըԿենսաբազմազանության կորուստը ոչ միայն բնապահպանական, այլև երկարաժամկետ բարեկեցության խնդիր էCOP17-ի կանաչ գոտում քննարկվել է պահպանվող տարածքներում կապի ապահովման հարցըԷլինա Դանիելյանը CE Gambit Bonnevoie-ի կազմում դարձել է Եվրոպայի ակումբային առաջնության փոխչեմպիոնՔննարկվեց գործարար շրջանակների միջև ուղիղ կապերի հաստատման և հանդիպումների անհրաժեշտությունըԵնոքավան–Կարմիրգյուղ հիմնանորոգվող ճանապարհին ժայռային ապարների պայթեցման աշխատանքներ են իրականացվում (տեսանյութ)Վիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցներիՎարպետաց դաս՝ «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական 1-ին դատախաղ-մրցույթի մասնակիցների համար (տեսանյութ)Մարտունու արվեստի դպրոցը համալրվել է գույքով և պարագաներովԱնդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով. Արտենիի դպրոցի հայտարարությունըՀայաստանը՝ աշխարհի լավագույնների շարքում. մեր տղաները պատմություն են կերտումՈվքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստացած ձայների նախնական պատկերըՄբապեն մոլորակի լավագույն ֆուտբոլիստներից մեկն էՅուրաքանչյուր մարդ յուրահատուկ է իր առանձնահատկություններով. Արև-երեխաների Արև թատրոնում (ֆոտոշարք)
Հայաստան

ՆԳ նախարարը մասնակցել է Թմրամիջոցների դեմ պայքարի եվրոպական կոալիցիայի գագաթնաժողովին

 

Ելույթներով հանդես են եկել Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին, Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն, ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունները և այլ բարձրաստիճան անձինք։

Նախարար Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Իտալիայի և Ֆրանսիայի կառավարություններին գագաթնաժողովի կազմակերպման և ընդհանուր նպատակի շուրջ տարբեր երկրների ներկայացուցիչներին համախմբելու համար։

Իր ելույթում նախարարն ընդգծել է, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը վաղուց վերածվել է ազգային սահմանները հատող մարտահրավերի՝ ազդելով հանրային առողջության, համայնքների և մարդկանց կյանքի վրա։ Նա նշել է, որ դրան արդյունավետ արձագանքելու համար անհրաժեշտ է համապարփակ, հավասարակշռված և մարդակենտրոն մոտեցում, որը ենթադրում է ոչ միայն թմրամիջոցների հասանելիության նվազեցում, այլև խոցելիության կրճատում, դիմակայունության ամրապնդում և անհրաժեշտ աջակցության ապահովում։

Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ թմրամիջոցների հիմնախնդրի լուծման առաջնահերթությունն ամրագրվել է նաև 2026 թվականի մայիսի 4-ին Երևանում ընդունված առաջնորդների համատեղ հռչակագրում։

Անդրադառնալով ոլորտի հիմնական մարտահրավերներին՝ նախարար Սարգսյանն առանձնացրել է սինթետիկ թմրամիջոցների աճող հասանելիությունը, նոր հոգեներգործուն նյութերի ի հայտ գալը և դրանց տարածման գործում թվային հարթակների դերի մեծացումը։

Այդ համատեքստում նախարարը կարևորել է միջազգային համագործակցության ամրապնդումը՝ ընդգծելով 2023 թվականին Սինթետիկ թմրամիջոցների սպառնալիքներին հակազդելու գլոբալ կոալիցիային Հայաստանի միանալու կարևորությունը։

Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաև թմրամիջոցների դեմ պայքարի ոլորտում Հայաստանի ձեռնարկած քայլերին՝ ընդգծելով, որ ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 67-րդ նստաշրջանում ստանձնած հանձնառության շրջանակում ՀՀ կառավարությունը 2025 թվականի հունիսին հաստատել է Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ոչ բժշկական օգտագործման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը և դրանից բխող 2025–2027 թվականների գործողությունների ծրագիրը։

Նախարարը մանրամասնել է, որ ռազմավարությունն ընդգրկում է երեք փոխկապակցված հիմնական ուղղություն՝ կանխարգելում, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքար, ինչպես նաև կախվածություն ունեցող անձանց բուժում, վերականգնում և սոցիալական վերաինտեգրում։

«Մեզ համար սա հերթական քաղաքականության փաստաթուղթը չէ։ Այն արտացոլում է խնդրի նկատմամբ մեր մոտեցման էական փոփոխությունը։ Հայաստանի համար այս ռազմավարությունը կարևոր քայլ է առավել համապարփակ և հավասարակշռված ազգային արձագանք ձևավորելու ճանապարհին»,- նշել է Արփինե Սարգսյանը։

Նախարարն ընդգծել է, որ թմրամիջոցների դեմ պայքարի արդյունավետ քաղաքականությունը չի կարող սահմանափակվել միայն իրավապահ միջոցառումներով։ Այս համատեքստում նա կարևորել է առողջապահական բաղադրիչը՝ առանձնացնելով մեթադոնային անվճար բուժման ապահովումն ու ուղեցույցների ներդրումը։

Արփինե Սարգսյանի խոսքով՝ Հայաստանը հետևողականորեն ամրապնդում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կազմակերպված հանցավոր խմբերի դեմ պայքարի կարողությունները՝ որպես հանրային առողջության և անվտանգության պաշտպանության կարևոր նախապայման։

Նախարար Սարգսյանն անդրադարձել է նաև սահմանների համալիր կառավարման կարևորությանը․ «Որպես Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում Հայաստանի կողմից գլխավոր բանակցող՝ ցանկանում եմ ընդգծել, որ սահմանների համալիր կառավարումն առանցքային առաջնահերթություն է և կնպաստի անդրսահմանային հանցավորության, այդ թվում՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի մեր ջանքերին»։
Անդրադառնալով միջազգային համագործակցությանը՝ նախարարը տեղեկացրել է, որ ավարտական փուլում են Եվրոպական միության թմրամիջոցների գործակալության հետ աշխատանքային պայմանավորվածության շուրջ իրականացվող աշխատանքները։ Միաժամանակ շարունակվում է Ինտերպոլի և Եվրոպոլի կապուղիներով գործընկերների հետ համագործակցությունը։

Ելույթի ավարտին Արփինե Սարգսյանը վստահություն է հայտնել, որ գագաթնաժողովի ընթացքում ստանձնած հանձնառությունները կվերածվեն ընդհանուր մարտահրավերների հաղթահարմանն ուղղված էական և շոշափելի առաջընթացի։

Նախարարը հույս է հայտնել նաև, որ միջազգային համագործակցությունը կշարունակի զարգանալ՝ հիմնված հանրային անվտանգության և առողջության պահպանման, կախվածությունից տուժած անձանց աջակցության և առավել առողջ ու դիմակայուն հասարակությունների ձևավորման հարցում ընդհանուր պատասխանատվության վրա։

Գագաթնաժողովին Հայաստանի պատվիրակության կազմում էին նաև ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, ՆԳՆ քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Հայկ Հարությունյանը և այլ ներկայացուցիչներ։