Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստացած ձայների նախնական պատկերը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հրապարակել է հոկտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստացած քվեների նախնական տվյալները մի շարք համայնքների համար։
Ըստ նախարարի ներկայացրած տվյալների՝ ՔՊ-ն տարբեր համայնքներում ստացել է հետևյալ ձայները.
Արթիկ համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Անանիկ Ոսկանյանի գլխավորությամբ, ստացել է 13 167 ձայն կամ քվեների 74.9%-ը։ Ընտրությանը մասնակցել է 17 579 քաղաքացի։
Մեղրի համայնքում ՔՊ-ն՝ Սերգո Գալստյանի գլխավորությամբ, ստացել է 3368 ձայն կամ քվեների 70%-ը։ Ընտրությանը մասնակցել է 4810 քաղաքացի։
Եղեգնաձորում ՔՊ-ն՝ Հուսիկ Սահակյանի գլխավորությամբ, ստացել է 7378 ձայն կամ քվեների 47.8%-ը։ Ընտրությանը մասնակցել է 15 429 քաղաքացի։
Վայք համայնքում ՔՊ-ն՝ Մխիթար Մաթևոսյանի գլխավորությամբ, ստացել է 4186 ձայն կամ քվեների 96.12%-ը։ Ընտրությանը մասնակցել է 4355 քաղաքացի։
Գորիսում «Համերաշխություն» դաշինքը՝ Առուշ Առուշանյանի գլխավորությամբ, ստացել է 13 962 ձայն կամ քվեների 93%-ը։ Ընտրությանը մասնակցել է 15 011 քաղաքացի։
Ջերմուկ համայնքում ՔՊ-ն՝ Վահագն Արսենյանի գլխավորությամբ, ստացել է 2580 ձայն կամ քվեների 92.7%-ը։ Ընտրությանը մասնակցել է 2783 քաղաքացի։
Ծաղկաձորում ՔՊ-ն՝ Նարեկ Հարությունյանի գլխավորությամբ, ստացել է շուրջ 2484 ձայն կամ քվեների 84.6%-ը։ Ընտրությանը մասնակցել է 2936 քաղաքացի։
Մարտունի համայնքում ՔՊ-ն՝ Հովհաննես Հովեյանի գլխավորությամբ, ստացել է 12 597 ձայն կամ քվեների 67.6%-ը։ Ընտրությանը մասնակցել է 18 629 քաղաքացի։
Արտաշատում ՔՊ-ն՝ Կառլեն Մկրտչյանի գլխավորությամբ, ստացել է 23 729 ձայն կամ քվեների 85.6%-ը։ Ընտրությանը մասնակցել է 27 731 քաղաքացի։
Ախուրյան համայնքում ՔՊ-ն՝ Զավեն Մանուկյանի գլխավորությամբ, ստացել է 10 840 ձայն կամ քվեների 92.4%-ը։ Ընտրությանը մասնակցել է 11 737 քաղաքացի։
Իջևան համայնքում ՔՊ-ն՝ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ, ստացել է 10 374 ձայն կամ քվեների 85.25%-ը։ Ընտրությանը մասնակցել է 12 169 քաղաքացի։
Վարդենիսում ՔՊ-ն՝ Ահարոն Խաչատրյանի գլխավորությամբ, ստացել է 9530 ձայն կամ քվեների 93.8%-ը։ Ընտրությանը մասնակցել է 10 161 քաղաքացի։
Դիլիջան համայնքում ՔՊ-ն՝ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ, ստացել է 4828 ձայն կամ քվեների 76.4%-ը։ Ընտրությանը մասնակցել է 6322 քաղաքացի։
Գավառ համայնքում «Համերաշխություն» դաշինքը՝ Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ, ստացել է 10 380 ձայն կամ քվեների 81.3%-ը։ Ընտրությանը մասնակցել է 12 761 քաղաքացի։
Արաքս համայնքում ՔՊ-ն՝ Ղազար Ղազարյանի գլխավորությամբ, ստացել է 6259 ձայն կամ քվեների 71.7%-ը։ Ընտրությանը մասնակցել է 8727 քաղաքացի։
Արմավիր համայնքում ՔՊ-ն՝ Վարշամ Սարգսյանի գլխավորությամբ, ստացել է 13 395 ձայն կամ քվեների 96.1%-ը։ Ընտրությանը մասնակցել է 13 941 քաղաքացի։
Գառնի համայնքում ՔՊ-ն՝ Տիգրան Պողոսյանի գլխավորությամբ, ստացել է 3235 ձայն կամ քվեների 94.2%-ը։ Ընտրությանը մասնակցել է 3433 քաղաքացի։
Հրազդան համայնքում Սևակ Միքայելյանը ստացել է 17 200 ձայն կամ քվեների 90.2%-ը։
Ստեփանավանում ՏԻՄ ընտրություններում ըստ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի՝ ընտրություների նախնական արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստավել է քվեների 35.20%-ը։
ԿԸՀ-ն դեռևս չի հրապարակել պաշտոնական թվերը։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Իտալիայում թալանել են հայտնի բրենդային խանութները
Հայաստանի անձնագրով աշխարհի 33 երկրներ կարելի է այցելել առանց վիզայի. Passport Reports
COP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր է
Աշոտ Մովսիսյանն այսօր պայքարի դուրս կգա Եվրոպայի Մ23 առաջնությունում
Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ
Տավուշի օրինակն ու դրա կիրառելիությունը COP17-ի օրակարգում
Հայ ըմբիշները միջազգային մրցաշարից վերադարձել են 9 մեդալով
Ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավա...
Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել