Վարպետաց դաս՝ «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական 1-ին դատախաղ-մրցույթի մասնակիցների համար (տեսանյութ)
Հայաստանի Հանրապետության դատախազությունը Երևանի պետական համալսարանի և Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հետ համատեղ մեկնարկել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական 1-ին դատախաղ-մրցույթը։
Դատախաղ-մրցույթը նվիրված է Հայաստանի Հանրապետության նախկին գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանի ծննդյան 100-ամյակին: Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի հուլիսի 1-ին՝ Դատախազության աշխատողի օրվան և Դատախազության հիմնադրման 108-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, կարևորել էր, որ երիտասարդ իրավաբանները ճանաչեն այն մարդկանց, ում պրոֆեսիոնալիզմն ու պետականամետ գործունեությունը նպաստել են դատախազության ինստիտուտի զարգացմանը։
Այսօր, դատախաղ-մրցույթի շրջանակում, Դատախազությունը Երևանի պետական համալսարանում կազմակերպել էր Վարպետաց դաս, որին ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։
«Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական 1-ին դատախաղ-մրցույթին մասնակցելու համար հայտեր են ներկայացրել 55 ուսանողներից բաղկացած 14 թիմեր։
«Ուրախ եմ, որ այդ թիմերը Հայաստանում գործող՝ իրավագիտության ֆակուլտետներ ունեցող՝ Երևանում և մարզերում տեղակայված գրեթե բոլոր բուհերից են։ Շնորհակալ եմ բոլորիդ այսչափ կարևոր թեմայով հայտարարված դատախաղ-մրցույթին ցուցաբերած բարձր հետաքրքրվածության ու ակտիվության համար»,- ողջունելով ուսանողներին՝ նշել է Աննա Վարդապետյանը։
«Գլխավոր դատախազի պաշտոնում ընտրվելուց հետո, ինձ համար նպատակ նախանշեցի, որ մեր աշխատանքով պետք է ձգտենք լավագույն իրավաբաններին հրավիրել Դատախազություն՝ ծառայելու պետական շահին, որովհետև այն, բացի մասնագիտական կարողությունից, շատ պատվաբեր աշխատանք է»,- նշել է ՀՀ գլխավոր դատախազը և հավելել, որ ակնկալում է՝ այս նախաձեռնությունը կնպաստի երիտասարդ իրավաբանների շրջանում բարեվարքության, մասնագիտական էթիկայի, պատասխանատվության և արդար մրցակցության մշակույթի ամրապնդմանը։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ևս կարևորել է Դատախազության նախաձեռնությունն ու ընդգծել, որ այն իրականացվում է ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքում գործող՝ ԵՊՀ իրավաբանական լաբորատորիայի շրջանակում։
Վարպետաց դասի շրջանակում Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ Ֆիլիանա Բելլույանը, նույն Վարչության դատախազ Նորայր Նազարյանը և ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականներ Մանե Մարկոսյանն ու Էլեն Մարգարյանն անդրադարձել են պետական շահերի պաշտպանության ոլորտին վերաբերող մի շարք հարցերի, ներկայացրել են դատախաղ-մրցույթի կանոններն ու պատասխանել մրցույթի մասնակիցների հարցերին։
Դատախաղ-մրցույթի բանավոր փուլը տեղի կունենա 2026 թվականի հոկտեմբերի 30-31-ին, իսկ կիսաեզրափակիչ ու եզրափակիչ փուլերը՝ նոյեմբերի 1-ին։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Իտալիայում թալանել են հայտնի բրենդային խանութները
Հայաստանի անձնագրով աշխարհի 33 երկրներ կարելի է այցելել առանց վիզայի. Passport Reports
COP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր է
Աշոտ Մովսիսյանն այսօր պայքարի դուրս կգա Եվրոպայի Մ23 առաջնությունում
Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ
Տավուշի օրինակն ու դրա կիրառելիությունը COP17-ի օրակարգում
Հայ ըմբիշները միջազգային մրցաշարից վերադարձել են 9 մեդալով
Ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավա...
Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել