Տիգրան Ավինյանը կարևորել է, որ մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի կառուցումն իրականացնի հայկական ընկերություն
Բոլոր այն տարածքները, որոնք անհրաժեշտ են Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի կառուցման համար, կճանաչվեն հանրային գերակա շահ։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Արձանագրենք, որ գերակա շահ հայտարարելու համար անցկացված հանրային լսումները հաջող են անցել։ Գերակա շահ են ճանաչվելու բոլոր այն տարածքները, որոնք անհրաժեշտ են Աջափնյակ կայարանի կառուցման համար։
Անկախ ամեն ինչից՝ հաջորդ տարի պետք է սկսենք շինարարությունը։ Մենք շատ երկար ենք խոսել այս թեմայի մասին։ Հասկանում եմ, որ մետրո կառուցելու գիտելիքը և կարողությունը մենք կորցրել ենք, բայց կարևոր պայման է՝ Աջափնյակի կայարանի կառուցումը պետք է իրականացնի հայկական ընկերություն։ Չենք ցանկանում սահմանափակվել միայն Աջափնյակի կայարանով, ուզում ենք ունենալ մարդիկ, որ հասկանում են՝ ինչպես մետրոպոլիտեն կառուցել, և այդ կարողությունը զարգացնենք Հայաստանում»,- ասել է Տիգրան Ավինյանը։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Իտալիայում թալանել են հայտնի բրենդային խանութները
Հայաստանի անձնագրով աշխարհի 33 երկրներ կարելի է այցելել առանց վիզայի. Passport Reports
COP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր է
Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ
Սա մակաբուծական հարաբերություն է. Աբբաս Արաղչի
Տավուշի օրինակն ու դրա կիրառելիությունը COP17-ի օրակարգում
Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջարդվել
Հայ ըմբիշները միջազգային մրցաշարից վերադարձել են 9 մեդալով
Ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավա...