Ի՞նչ հանձարարական է իջեցրել ԿԳՆ-ն դպրոցի տնօրեններին ուսուցիչների աշխատավարձի չափի վերաբերյալ
2018 թվականի հունվարից մանկավարժների աշխատավարձի փոփոխություն չի կատարվել:
Այս առնչությամբ ԿԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Զանգվածային լրատվության միջոցներում պարբերաբար շրջանառվող տեղեկությունները, թե ուսուցիչների աշխատավարձը հունվարի 1-ից նվազել է, չեն համապատասխանում իրականությանը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը դեռեւս 2017 թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ մարզպետարաններ եւ Երեւանի քաղաքապետարան ուղարկել է շրջաբերական-գրություն, որում առաջարկվել է իրենց ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցների տնօրեններին հանձնարարել` դպրոցի 2018 թվականի բյուջեն պլանավորելիս առաջնորդվել այն սկզբունքով, որ ուսուցիչների աշխատավարձերի իջեցում չլինի: Նույն հանձնարարականը տրվել է նաեւ ԿԳՆ ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունների տնօրեններին:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը հորդորում է բոլոր ուսուցիչներին եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ կոնկրետ դեպքերի առկայության դեպքում փաստարկված տեղեկատվություն ներկայացնել նախարարություն կամ համապատասխան պետական լիազոր մարմին՝ բացառելով անհարկի շահարկումները»:

















































