Արտակ Սարգսյանը մեծ գումար է պարտք
Պարզվում է` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ գրուպ» ընկերությունը մեծ գումար է պարտք սնանկացած «Յունիֆիշ» ՍՊԸ-ին:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ «Յունիֆիշ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հարութ Ղարիբյանը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ից պահանջելով 685 հազար 940 դրամի չափով գումար բռնագանձել:
Ըստ էության, «Յունիֆիշ» ՍՊԸ-ն ժամանակին ԱԺ պատգամավորին պատկանող ընկերությանը ապրանք է մատակարարել, իսկ ահա սնանկանալուց հետո պարտապանը հրաժարվում է այն տալ:
Հիմա ընկերությունը դատարանի միջոցով է ուզում վերադարձնել գումարը: Ի դեպ, «Յունիֆիշ» ՍՊԸ-ն նաեւ միջնորդություն է ներկայացրել դատարան, որ պատգամավորի ընկերության գույքի, դրամական միջոցների վրա արգելանք դնեն, սակայն դատավոր Ռուբեն Ափինյանը մերժել է միջնորդությունը:


















































Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Հաղթենք դիաբետը միասին
ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Այո՛, դա պարտություն կլինի, անկասկած
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն