Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Հանրությունը պետք է ստեղծի անհանդուրժողականության միջավայր կոռուպցիայի հանդեպ

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեպի ժողովրդավարություն և իրավունքի գերակայություն տանող ճանապարհը պարզ չէ, հեշտ չէ, երբեմն այն լի է խոչընդոտներով, ակոսներով, որոշ դեպքերում նաև՝ շեղումներով և հետադարձներով։ Ըստ դեսպանի՝ եվրոպական փորձն այսօր ապացուցում է, որ ժողովրդավարության և իրավունքների գերակայության նկարագիրը բավականին պարզ է, բայց այն աշխատանքը, որ արվել է դրա հետևում, նրա դիտարկմամբ՝ շատ ավելի ծավալուն է։

«Անկասկած, մենք ԵՄ-ում ցանկանում ենք համագործակցել մեր հայաստանյան գործընկերների՝ կառավարության և քաղհասարակության հետ, առաջին հերթին՝ օգնելու լուծել բոլոր այն խնդիրները, որոնք առաջանում են այդ ճանապարհին։ Չկա կատարյալ ժողովրդավարության հասնելու մեկ մոդել, չկա դատաիրավական կամ դատական իշխանության մեկ լավագույն մոդել. դա պետք է գտնի Հայաստանը, և ԵՄ-ն որևէ բան չի պարտադրում, որևէ համընդհանուր մոդել չկա, պարզապես ցանկանում ենք օգնել՝ կիսվելով փորձով, գործիքներով, ստանդարտներով, հենանիշներով, համեմատության ելակետերով»,- ասաց նա։

Դեսպանն անդրադարձավ նաև կոռուպցիայի դեմ պայքարին և նշեց, որ բավարարված է ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնություններով.

«Խոսքը վերաբերում է ընտրական կոռուպցիայի, ձայների գնման, վարչական ռեսուրսների չարաշահման, ինչպես նաև՝ սպառնալիքներ օգտագործելու գործընթացների կարգավորման համար ստեղծված նոր օրենսդրական դրույթներին։ Սա ցույց է տալիս, որ մեր երկխոսությունը շարժվում է ճիշտ ուղղությամբ, քանզի վերջին ընտրություններից հետո ԵԱՀԿ-ի հաշվետվության մեջ նշվել է, այս ուղղությամբ բանավեճեր են եղել նաև ԵԽ-ում, եվրոպական այլ հաստատություններում՝ ևս մեկ անգամ փաստելով, որ ՀՀ կառավարությունը, առանց սպասելու հաջորդ ընտրություններին, նախաձեռնողականորեն անցել է խնդրի լուծմանը, ինչը ցույց է տալիս, որ երկխոսությունը կառուցողական է, դրական, և մենք ողջունում ենք այս զարգացումները։

Հավատացած ենք, որ ընդունումից և իրականացումից հետո ընտրությունները կդառնան ավելի մաքուր, արդար և ավելի լավը, ինչը, կարծում եմ՝ բոլոր հայերն ուզում են։ Հետևաբար՝ ես մեծապես խրախուսում եմ դա»։

Պյոտր Սվիտալսկին ասաց, որ ԵՄ-ն աջակցելու է հակակոռուպցիոն նախաձեռնություններին՝ նաև ֆինանսական գործիքներով. «Միջոցառումները, որոնք վերաբերում են կոռուպցիայի դեմ պայքարին, մոտ 20 մլն եվրո ՀՀ բյուջեին աջակցության մի մասն են կազմում։ Այդ մասը վերաբերում է վարչարարության բարելավմանը, պետական կառավարմանը։

Մենք պատրաստ ենք ձեզ օգնել այդ պայքարում։ Կոռուպցիայի դեմ պայքարը չափազանց կարևոր է Հայաստանի ապագայի համար։ Մենք շատ ուրախ ենք, որ հայ իշխանություններն այսօր շատ հաճախ են բարձրացնում այդ հարցը, խոսում են, թե ինչ ծախսեր են անհրաժեշտ այդ նպատակին հասնելու համար, ինչը շատ լավ է, որովհետև կոռուպցիայի խնդիրը Հայաստանում այլևս տաբու չէ, բոլորն ընդունում են, որ այդ խնդիրը կա, քննարկում են դրա լուծման տարբերակները, ինչը ուսուցանելի է այլ երկրների համար։ Նույնիսկ, եթե անհամբեր եք արդյունքների տեսանկյունից, միևնույն է, արդեն օրինակելի փորձ ստեղծել եք։

Ես հավատում եմ, որ դուք այդ ներուժն ունեք՝ հաջողության հասնելու համար։ Հանրությունը պետք է այս ամբողջ նախաձեռնության մասը լինի, միայն կառավարությունը չէ։ Հանրությունը պետք է ստեղծի անհանդուրժողականության միջավայր կոռուպցիայի հանդեպ, առանց դրա որևէ կառավարություն հաջողության չի հասնի, հավատացեք»։