Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Human Rights Watch-ը Հայաստանի մասին․ Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում լուրջ խնդիրներ կան

Հայաստանի իշխանությունները 2017 թվականին կարեւոր քայլեր են ձեռնարկել կյանքին սպառնացող հիվանդների համար պալիատիվ խնամքի հասանելությունը բարելավելու առումով եւ խորհրդարանն էլ ընտանիքում բռնության դեմ օրենք է ընդունել, բայց լուրջ խնդիրներ կան մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, ասվում է Human Rights Watch-ի 2018 թվականի զեկույցում։

Իշխանությունները չեն կարողացել պատասխանատվության ենթարկել 2016 թվականի հուլիսին Երեւանում, հիմնականում խաղաղ ցույցերի ընթացքում, ցուցարարների եւ լրագրողների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառման համար պատասխանատու պաշտոնյաներին:

Ընտանեկան բռնությունը շարունակում է մնալ լուրջ խնդիր: Ըստ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի տվյալների՝ 2017 թվականի առաջին կեսին առնվազն չորս կին է սպանվել իրենց զուգընկերների կամ ընտանիքի անդամների կողմից։

«Չնայած ընտանեկան բռնության ահազանգող վիճակագրությունը, Հայաստանի կառավարությունը բավարար քայլեր չի կատարել տուժածներին պաշտպանելու եւ սատարելու համար։ Վերջերս ընդունված ընտանեկան բռնության կանխարգելման օրենքը քայլ առաջ է, բայց կառավարությունը դեռ երկար ճանապարհ ունի կանանց եւ երեխաները չարաշահման չենթարկվելը եւ կյանքի համար վտանգավոր իրադրություններում չհայտնվելն ապահովելու համար»,-նշել է Human Rights Watch-ի Հարավային Կովկասի բաժնի ղեկավար Գեորգի Գոգիան։

Human Rights Watch-ը մատնանշում է նաեւ այլ լուրջ մտահոգություններ մարդու իրավունքների առումով՝ այդ թվում բռնությունն ու խտրականությունը լեսբուհի, գեյ, բիսեքսուալ եւ տրանսգենդեր (ԼԳԲՏ) մարդկանց նկատմամբ։

Կառավարությունն արմատապես վերանայել է կյանքին սպառնացող հիվանդություններով տառապող պացիենտների համար օփիոիդային ցավազրկող դեղորայքի նշանակումն ու հասանելիությունը կարգավորող խրթին համակարգը։

Հայաստանի իշխող կուսակցությունը գերակշիռ ձայներ է ստացել 2017 թվականի խորհրդարանական եւ քաղաքապետի ընտրություններում։ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) միջազգային դիտորդները եզրակացրել են, որ ապրիլի խորհրդարանական ընտրությունները «լավ էին կազմակերպված», սակայն ընտրությունները «ստվերվեցին ընտրակաշառքների եւ քաղծառայողների ու մասնավոր ընկերությունների աշխատողների վրա ճնշումների մասին արժանահավատ տեղեկություններով»։

Կառավարությունը չի կարողացել լիարժեք հաշվետվողականություն ապահովել 2016 թվականի հուլիսի 20-ին Երեւանում տեղի ունեցած ցույցերի ընթացքում հիմնականում խաղաղ ցուցարարների եւ լրագրողների նկատմամբ ոստիկանության կողմից կիրառված բռնարարքների համար: Չնայած այն հանգամանքին, որ որոշ ոստիկաններ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության, որեւէ մեկին քրեական մեղադրանքներ չի առաջադրվել: Միաժամանակ, իշխանություններն ագրեսիվորեն հետապնդում էին բողոքի մասնակիցներին եւ ղեկավարներին: Դատապարտվել է 22 մարդ հասարակական կարգի դեմ բռնի գործողությունների եւ լրագրողների աշխատանքին միջամտելու համար։

Իշանությունները արդյունավետորեն չեն հետաքննել Երեւանում 2016 թվականի հուլիսին ոստիկանության գնդի զինված զավթման ընթացքում ենթադրյալ հանցագործությունների համար դատապարտված չորս անձանց՝ ոստիկանության աշխատակիցների կողմից ծեծի ենթարկվելու մասին հայտարարությունները: Երեւանում ոստիկանության գնդի բռնի զավթման ընթացքում, ինչը պատճառ էր դարձել բողոքի ցույցերի համար, կատարված հանցագործությունների մեջ մեղադրվող 32 անձանց դատավարությունները դեռեւս ընթացքի մեջ են: Նրանց ծեծի ենթարկած պաշտոնյաները շարունակում են պաշտոնյաներ։

Հազարավոր երեխաներ գտնվում են հաստատություններում հաշմանդամության կամ աղքատության պատճառով: Երեխաները կարող են անտեսվել գերբնակեցման պատճառով: Կառավարությունը որոշ հաստատություններ վերափոխում է համայնքային կենտրոնների եւ աջակցում ընտանիքահեն խնամքին, սակայն հավասարապես չի ընդգրկել հաշմանդամություն ունեցող երեխաներին: Հաշմանդամություն ունեցող երեխաները հաճախ մնում են հաստատություններում որպես չափահաս, անորոշ ժամկետով՝ զրկված լինելով իրենց գործունակությունից:

Հաշմանդամություն ունեցող շատ երեխաներ շարունակում են մնալ առանձնացված հատուկ դպրոցներում կամ մեկուսացված՝ տանը, ստանալով սահմանափակ կրթություն կամ կրթություն չստանալով: