Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Մամուլ

Թանկացումները կշարունակվեն. ևս 40 ապրանքի գին կբարձրանա

«Փաստ» օրաթերթը գրում է. «Թանկացումները շարունակվելու են, քանի որ 800 անուն ապրանքի մաքսազերծման դրույքաչափերը բարձրանալու են մինչև 2020 թվականը:

Այս մասին «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը: «Այս տարվա ընթացքում մոտ 40 անուն ապրանքի գին կբարձրանա։ Դրանք առաջնահերթ ապրանքներն են, օրինակ՝ թռչնամիս, վառելիք և այլն, որոնք ներկրվում են երրորդ երկրներից, դրանց տոկոսադրույքները բարձրացել են:

Երրորդ երկրի ապրանքն ավելի որակով է, բայց այն ավելի թանկ կնստի, քան ԵԱՏՄ անդամ երկրից ներկրելու դեպքում։ ԵԱՏՄ անդամ դառնալը քաղաքական որոշում էր, որովհետև տնտեսապես մեզ որևէ բան չտվեց։ Նույն Վրաստանն ու Ադրբեջանը, որ ԵԱՏՄ անդամ չեն, այդ շուկայում իրենց ավելի լավ են զգում, քան մենք։ Ռուսաստանում վրացական խմիչքներն ավելի շատ են, քան հայկական»,– նկատեց Չիլինգարյանը: Նաև հավելեց, որ սպառողը ԵԱՏՄ անդամ դառնալով չի շահել:

«Ակցիզային հարկի բարձրացման հետևանքով արդեն թանկացել է գազը, որը ՀՀ–ում ամենաամատչելի վառելիքն էր: Այս թանկացումները ԵԱՏՄ անդամ դառնալու հետևանք են: Ասում են՝ հավասարեցնում են ԵԱՏՄ անդամ երկրների ակցիզային հարկի հետ, սակայն Բելառուսում, Ղազախստանում և այլն, հասարակության կենսամակարդակը բարձր է ՀՀ–ի համեմատ. չի կարելի համեմատել այն դեպքում, երբ մեր աշխատավարձերը, թոշակները, նպաստներն ավելի ցածր են»,– ընդգծեց Չիլինգարյանը: Նա նաև հիշեցրեց, որ գնաճն ավելի վաղ է սկսվել: Առաջինը թանկացավ կարագը, հետո՝ մսամթերքը:

Ըստ Չիլինգարյանի՝ կարագի թանկացման պատճառաբանությունը միջազգային շուկայում գների բարձրացումն էր, փոխարենը գտնում է, որ մսի թանկացումից խուսափելու միջոց եղել է:

«Տավարի միսը թանկացավ 15–20%–ով, և իշխանությունները մեկնաբանեցին, որ երաշտ է եղել ու անասնակերն է թանկացել: Սակայն նաև արտահանում է եղել՝ հունիսից–սեպտեմբեր 2000 գլխաքանակ խոշոր և միջին եղջերավոր անասուններ են արտահանվել արաբական երկրներ: Արտահանումը լավ բան է, սակայն պետք է այնպես կազմակերպել, որ քո քաղաքացու վրա բացասական ազդեցություն չունենա»,– նշեց նա: Մեր զրուցակիցը նաև փաստեց, որ սեղմված գազի, բենզինի, դիզվառելիքի հարկի բարձրացումը բերելու է մնացած ապրանքների շղթայական թանկացման:

«Ավտոմեքենաների ներկրման գները ևս կբարձրանան: 500–1000 մեքենա չի ներկրվում, տարեկան 30 հազար է ներկրվում, և հիմնականում՝ 3–րդ երկրներից»,– ասաց նա: Ըստ վիճակագրության՝ 2017 թվականի դեկտեմբերին գնաճը 1,5% է կազմել: Կարեն Չիլինգարյանի խոսքով, սակայն, ցածր թիվը ցույց են տալիս խորամանկ հաշվարկով:

«Միջին գնաճ են բերում ու ասում՝ գնաճ չկա, բայց նրա հաշվին, որ էժանացնում են կենցաղային այնպիսի ապրանքներ, որոնք տարին մեկ անգամ են գնում, բայց մարդիկ հիմնականում օգտագործում են առաջին անհրաժեշտության ապրանքներ, որոնք էլ թանկացել են»,– մեկնաբանեց Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ նախագահը:

Թանկացումների հարցով Ազգային ժողովում խորհրդարանական լսումներ տեղի կունենան: Կարեն Չիլինգարյանն, այդուհանդերձ, չի կարծում, թե սպառողական շուկայում էական գնային փոփոխություններ կլինեն: «Հնարավոր է ինչ–որ քայլեր անեն՝ կոսմետիկ փոփոխություններ լինեն: Այդ հարկատեսակների բարձրացումը պարտադրված է, հնարավոր չէ այդ կողմից զսպել գնաճը: Տնտեսվարողն էլ, եթե նման պարագայում իր արտադրանքն էժանացնի, շահույթ չի ստանա: Դժվար է կանխատեսում անել»,– եզրափակեց նա:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: