Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Անհրաժեշտ է Ուկրաինայի և Եվրոպայի հետ գործողությունների սերտ համակարգում Տեղական բեմերից դեպի միջազգային ցանցեր Ներկայացվել են ԹՐԻՓՓ նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքները Օրելիեն Չուամենիի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու է Ռուսական թիմերը պաշտոնական մրցաշարեր կվերադառնան Ուկրաինայում տիրող իրավիճակի կարգավորումից հետո Կառավարությունը հաստատել է  հնգամյա գործունեության միջոցառումների ծրագիրը Մի շարք հասցեներում ջուր չի լինի Նոր խորհրդարանական կառավարման համակարգում անհրաժեշտ չի լինի Անվտանգության խորհուրդ ունենալ. Փաշինյան Տիգրան Ավինյանի ոտքի տակ որևիցե մեկը չի փորում Գազի գնի մեկ տոկոս բարձրացման գնաճային ազդեցությունը կազմում է 0,06 տոկոս Ազգային ժողովի նիստը նոյեմբերի 19-ին կշարունակվի մինչև ժամը 20։00-ն Վրաերթ Երևանում. տուժածը հոսպիտալացվել է

Անհրաժեշտ է Ուկրաինայի և Եվրոպայի հետ գործողությունների սերտ համակարգումՏեղական բեմերից դեպի միջազգային ցանցերՆերկայացվել են ԹՐԻՓՓ նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքներըՕրելիեն Չուամենիի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու էՌուսական թիմերը պաշտոնական մրցաշարեր կվերադառնան Ուկրաինայում տիրող իրավիճակի կարգավորումից հետոԿառավարությունը հաստատել է  հնգամյա գործունեության միջոցառումների ծրագիրըՄի շարք հասցեներում ջուր չի լինիՆոր խորհրդարանական կառավարման համակարգում անհրաժեշտ չի լինի Անվտանգության խորհուրդ ունենալ. ՓաշինյանՏիգրան Ավինյանի ոտքի տակ որևիցե մեկը չի փորումԳազի գնի մեկ տոկոս բարձրացման գնաճային ազդեցությունը կազմում է 0,06 տոկոսԱզգային ժողովի նիստը նոյեմբերի 19-ին կշարունակվի մինչև ժամը 20։00-նՎրաերթ Երևանում. տուժածը հոսպիտալացվել էԲագրատ արք. Գալստանյանի տնային կալանքը 3 ամսով երկարաձգվեցՈւկրաինան և Եվրոպան դեռ պատրաստ չեն հակամարտության կարգավորման համար փոխզիջումներիԱնհետ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն. ՄԻՊ ելույթըՑանկացած ընդդիմություն, որը հռչակել է իր նպատակը իշխանափոխությունը, պետք է համաձայնի վարչապետի առաջարկած տարբերակներինԱբրահամ Խաշմանյանը գլխավորել է Կապանի ԳանձասարըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա նույնքանով կնվազիՇենժենում եռակողմ հանդիպումից հետո հայտարարություն են ընդունելՄիջազգային դատարանը կհրապարակի Մյանմայի դեմ վճռիըՁեր ԴՆԹ-ն ուղարկենք լաբորատորիա, կգա մի պատասխան՝ կոռուպցիա. Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանըՎարչապետը խոստացել է Սահմանադրության ընդունման դեպքում հաջորդ ընտրություններին չլինել վարչապետի թեկնածու2027-ին նախատեսվում է սկսել 6 ամսական երեխաների մսուրային ծառայությունըՀայաստանի պատմության մեջ առաջին անգամ ներկայացվում է Սահմանադրության նախագիծ, որը չի գրվում անձերի համար. վարչապետՀՀ ԱԳՄԱ նախարարի մասնակցությունը ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին (տեսանյութ)Ես չեմ մեղադրում թիմակիցներիսԱնհայտ կորած անձանց ճակատագիրը. մարդասիրական երկխոսություն և համագործակցությունՄիջուկային զենքը պետք է ամբողջությամբ ոչնչացվիԲարեբախտ իրադարձություններից հետո ՔՊ կուսակցությունը պետք է ղեկավարի նա, ով պետք է լինի վարչապետի թեկնածու. ՓաշինյանՀայաստանում կառուցապատման պատկերը՝ երեք եռամսյակի տվյալներովՍաուդյան Արաբիան ցանկանում է Գվարդիոլային տեսնել իր ազգային հավաքականի ղեկինՕդաճնշիչ հրացանի կրակոցով վիրավորել է ազգականին․ 1 անձ ձերբակալվել էՀորմուզի նեղուցում հարվածի է ենթարկվել նավթատար լցանավ Արաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են մեթամֆետամին իրացնող երիտասարդինԿառավարությունը հաստատել է ԵՊՀ ռեկտորի ընտրության արդյունքներըԼեհաստանի ՍԴ նախագահին զրկել են դատական անձեռնմխելիությունիցԱրհեստական բանականության օրեր ՀայաստանումԿասեցվել է Սիթի ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունըԽոսրովի անտառի ֆոտոթակարդները կրկին ընձառյուծ են արձանագրելԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հետևելու բարեկարգման աշխատանքներին (տեսանյութ)Սոցփաթեթը 2027 թվականի հունվարի 1-ից կավարտվիԵՄ վիզաների ազատականացման հասնելը դարձել է առավել իրատեսական․ վարչապետՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄաուի անունով շունը պաշտոնապես դարձել է Էմպոլիի թալիսմանըՈչ մի վայրկյան ես կասկածի տակ չեմ առնում ժողովրդի՝ հեղափոխություն անելու իրավունքը. ՓաշինյանՀիմա պատասխան այցով ես պետք է մեկնեմՀայաստանը մասնակցելու է G20 գագաթնաժողովի աշխատանքներինՆազելի Բաղդասարյանը՝ ԱՊՀ պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովում Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալՀայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթություններըՏուգանք՝ Խավիեր Տեբասին քննադատող պաստառի համար
Հայաստան

Գնաճի զսպմանն ուղղված քայլերն ուշացած են

2018 թ. բյուջեն պետք է անվանել թանկացումների բյուջե, որովհետև նախատեսվում էր 100 մլրդ-ով ավելացնել եկամուտները և դա անել ակցիզային հարկը բարձրացնելով: Բոլորս հասկանում ենք՝ ինչ է նշանակում ակցիզային հարկի դրույքաչափի ավելացում, դա գների անմիջական բարձրացումն է: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ անդրադառնալով հունվարի 1-ից մի շարք ապրանքների թանկացմանը:

Ըստ նրա՝ ներկայումս գնաճի զսպմանն ուղղված քայլերն արդեն ուշացած են այն առումով, որ բյուջեի քննարկումները եղել են նախորդ տարվա դեկտեմբերին, և հենց այդ ժամանակ պետք է բարձրացվեր խնդիրը:

«Որևէ խիստ քննադատություն չեմ տեսել այս մասով, մտածում էին հունվարը գա՝ նո՞ր խոսեին: Իրականում թանկացումների հետ կապված խնդիրը դեկտեմբերին՝ բյուջեի քննարկման ժամանակ պետք է դառնար համար առաջինը»,– ասաց նա:

Ըստ տնտեսագետի՝ մասնագետների համար պարզ էր, որ սեղմած գազի համար ակցիզային հարկը 1 խմ-ի համար 25 դրամ է դառնում, 2018 եկամուտների վրա դա հավելյալ 35 մլրդ էր բերելու:

«Բենզինի հարկի բարձրացման դեպքում՝ 1.93 մլրդ, ծխախոտի դեպքում՝ 5.41 մլրդ և այլն: Բոլոր հարկատեսակների վերաբերյալ նման փաստաթղթեր են եղել, և պատգամավորները տեղյակ են եղել»,- հայտնեց տնտեսագետը:

Վահագն Խաչատրյանի խոսքով՝ 2018 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսված է, որ եկամուտները 100 մլրդ դրամով աճելու են և հիմնականում ակցիզային հարկի բարձրացման միջոցով:

«Մենք ինչո՞ւ ենք այսպես ցավագին ընդունում, որովհետև 29.4 տոկոս աղքատություն ունեցող երկրում ամենօրյա օգտագործման ապրանքների գնի ցանկացած բարձրացում չի կարող ուղղակի անտեսվել: Եվ եթե շուկայում առկա 470 ապրանքախմբերը մոտեցնենք 50-ի կամ 70-ի, արդեն կստացվի, որ մենք ունենք ոչ թե 2.5 տոկոս գնաճ, այլ նվազագույնը 15 տոկոս: ՀՀԿ-ական պատգամավորները հայտարարել էին, թե ՀՀ քաղաքացու կյանքը չի վատանա, բայց ամեն ինչ պարզ էր, որ մեր քաղաքացիները պետք է ավելի վատ ապրեն»,- ասաց նա՝ նկատի ունենալով, որ այդ ապրանքախմբերի թվում ամենաշատը թանկացել են հենց ամենօրյա օգտագործման ապրանքները:

Տնտեսագետը նաև կանխատեսում է, որ տարվա երկրորդ կեսին վառելիքի գները էլ ավելի կբարձրանան՝ կապված ռուսական շուկայի հետ:

«Նավթամթերքների հետ կապված այլ խնդիր կա. Ռուսաստանում 10 տոկոսով ավելացել է նավթամթերքների ակցիզը: Հիմա մի հատ էլ է ավելանալու երկրորդ կեսին: Արտահանման դեպքում չի ազդում ակցիզային հարկը, բայց Հայաստանի պարագայում կտեսնեք, որ կազդի»,- ընդգծեց Վահագն Խաչատրյանը: