Սամվել Բաբայանը ցմահ որակազրկվել է
Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիան ցմահ որակազրկել է ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչ Սամվել Բաբայանին:
Նման որոշում կայացրել է ֆեդերացիայի գործադիր կոմիտեն: Միաժամանակ, նա ընդհանրապես իրավունք չունի զբաղվելու ֆուտբոլային գործունեությամբ:
46-ամյա մասնագետը մեղադրվում է պարտականությունները չկատարելու եւ հավաքականի կազմը կամայականորեն ընտրելու մեջ: Ըստ ֆուտբոլի ֆեդերացիայի ունեցած տեղեկությունների, մարզիչը ֆուտբոլիստներին ազգային թիմ է հրավիրել առաջնորդվելով անձնական շահից եւ խաղացողների հետ ունեցած ծանոթությունից:
Սամվել Բաբայանը Ուզբեկստանի հավաքականը գլխավորել է 2015 թվականին, իսկ պաշտոնանկ է արվել 2017թ սեպտեմբերին, երբ թիմը դուրս է մնացել 2018թ աշխարհի առաջնությունից:


















































Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Հաղթենք դիաբետը միասին
ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Այո՛, դա պարտություն կլինի, անկասկած
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն