Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թուրքիան և ԱՄՆ-ն աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան Էրդողանը կոչ է արել վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների վետոյի իրավունքը «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը Ինֆանտինոն առաջարկել է ՖԻՖԱ-ի կառավարման անկախ վերանայում  «Աղի լիճ» կոչվող տարածքում բարեկարգման աշխատանքներ են. քաղաքապետի խոսնակ Սա անազնիվ լուսաբանմամբ զբաղվող մարդկանց հատուկ հասանելիություն տրամադրելու հրաժարումն է Լատվիան բարդ մրցակից է՝ շատ բարձրահասակ ֆուտբոլիստներով Սարգիս Սարգսյանը Սամարղանդում լավագույն արդյունքն է գրանցել Պետությունից խաբեությամբ ավելի քան 1.5 միլիարդ դրամ հափշտակելու փորձ է բացահայտվել (տեսանյութ) Երեւանի եւ Գոլդեն Փելիս հյուրանոցի միջեւ հողի վաճառքի պայմանագիրը Վերաքննիչ դատարանը անվավեր է ճանաչել Թուրքիայի կենտրոնում աշակերտը կրակ է բացել իր դասընկերների ուղղությամբ G7-ի երկրներն Իրանից պահանջել են դադարեցնել հութիներին զինելն ու աջակցելը

Թուրքիան և ԱՄՆ-ն աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. ՖիդանԷրդողանը կոչ է արել վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների վետոյի իրավունքը«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքըԻնֆանտինոն առաջարկել է ՖԻՖԱ-ի կառավարման անկախ վերանայում «Աղի լիճ» կոչվող տարածքում բարեկարգման աշխատանքներ են. քաղաքապետի խոսնակՍա անազնիվ լուսաբանմամբ զբաղվող մարդկանց հատուկ հասանելիություն տրամադրելու հրաժարումն էԼատվիան բարդ մրցակից է՝ շատ բարձրահասակ ֆուտբոլիստներովՍարգիս Սարգսյանը Սամարղանդում լավագույն արդյունքն է գրանցելՊետությունից խաբեությամբ ավելի քան 1.5 միլիարդ դրամ հափշտակելու փորձ է բացահայտվել (տեսանյութ)Երեւանի եւ Գոլդեն Փելիս հյուրանոցի միջեւ հողի վաճառքի պայմանագիրը Վերաքննիչ դատարանը անվավեր է ճանաչել Թուրքիայի կենտրոնում աշակերտը կրակ է բացել իր դասընկերների ուղղությամբG7-ի երկրներն Իրանից պահանջել են դադարեցնել հութիներին զինելն ու աջակցելըԻ՞նչ է թաքցնում Կիրանցի Սուրբ Առաքելոց վանական համալիրը (տեսանյութ)ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Էմանուել Մակրոնը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետՀարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներըԻրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնըJMSN-ը գալիս է Երևան Ռուսաստանում ոչ բոլորն են աջակցում այն ամենին, ինչ հիմա տեղի է ունենում Թրամփը որոշել է ձեռնպահ մնալ հութիների դեմ ԱՄՆ-ի գործողությունից․ CBS NewsՄիկրոչիպեր արտադրողների բաժնետոմսերն աճել ենԱՄՆ-ը նախատեսում է վերականգնել Գրենլանդիայի հարավում գտնվող նախկին ռազմական բազանՍպիտակ տունը գործարկել է Trump TV-նՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)Հունաստանի մի շարք քաղաքների հասարակական շինություններ լուսավորվել են ՀՀ դրոշի գույներով գույներովՀայաստանի շախմատի հավաքականները հաղթանակներ են գրանցելՓոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներովԱռանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպԲեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում»ԱՄՆ նախագահական խմբի մաս կազմող հեռուստաալիքները բոյկոտել են ԹրամփինՄադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանըԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցումՎարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆՄի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստըՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՍիրո անունը Հայաստան էՀակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունըԴմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել ՀայաստանումՀորմուզի նեղուցում տրանսպորտային և տարանցիկ իրավիճակը շարունակում է մնալ բարդՎթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ սեպտեմբերի 18-ին մի շարք հասցեներում ջուր չի լինիԴատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպըԱռողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասինՀրաձգություն է տեղի ունեցել Ֆիլիպինների դպրոցներից մեկումՖիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվումՌուսաստանը հետ է մնում տեխնոլոգիական և տնտեսական մրցակցությունիցToyota գործարանների ավտոմատացման համար կարող է անհրաժեշտ լինել մոտ 400 հազար ռոբոտԻռլանդիան չի մասնակցի 2027 թվականին կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթինԱրմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գողություն (տեսանյութ)
Թոփ-լուրեր

Հայաստանը կրկին ճանաչվել է մասամբ ազատ երկիր

Հայաստանը ճանաչվել է մասամբ ազատ երկիր՝ 100 հնարավոր միավորից ստանալով 45 միավոր Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության համաձայն: Կազմակերպությունը հրապարակել է հերթական ամենամյա զեկույցը՝ գնահատելով աշխարհի 195 երկրներում քաղաքացիական և քաղաքական ազատությունները:

Հայաստանը ոչ ազատ է ճանաչվել մամուլի ազատության առումով և մասամբ ազատ՝ ինտերնետի ազատության առումով:

Մասամբ ազատ է ճանաչվել նաև Արցախը՝ 30 միավորով:

Նախորդ տարի նույնպես Հայաստանը ստացել է 45 միավոր՝ դասվելով մասամբ ազատ երկրների շարքին:

Յուրաքանչյուր երկրի տրվում է գնահատական 100 բալանոց համակարգով (0-ն լիակատար անազատության ցուցիչ է):

«Ազատությունն աշխարհում-2018. Ժողովրդավարության ճգնաժամը» անվանումով հետազոտության հեղինակները եկել են եզրակացության, որ վերջին տասնամյակում աշխարհում ազատության մակարդակը կայուն կերպով նվազել է: 71 երկրում գրանցվել է քաղաքացիական և անձնական ազատությունների սահմանափակում, և միայն 35 երկրում են գրանցվել այդ ոլորտում ձեռքբերումներ:

Տարածաշրջանի երկրներից մասամբ ազատ երկիր է ճանաչվել Վրաստանը՝ ստանալով 64 միավոր: Ադրբեջանը ճանաչվել է ոչ ազատ երկիր՝ ստանալով 12 միավոր: Իրանը և Թուրքիան նույնպես դասվել են ոչ ազատ երկրների շարքին՝ համապատասխանաբար 18 և 32 միավորներով:

Ընդհանուր առմամբ, 88 երկիր ազատ է ճանաչվել՝ զեկույցում ընդգրկված երկրների 45 տոկոսը, 58 երկիր կամ 30 տոկոսը ճանաչվել է մասամբ ազատ, իսկ 49 երկիր, կամ 25 տոկոսը՝ ոչ ազատ:

Նշվում է, որ Եվրասիայի տարածաշրջանի որոշ հատվածներում իշխանությունները փորձել են կանխել փոփոխությունները: Հայաստանում և Ղրղզստանում խիստ թերություններով աշխատող քվեարկության համակարգը ցույց է տվել ընտրությունների շուրջ գոյություն ունեցող ժողովրդավարական նորմերի շարունակական քայքայումը: Երկու երկրներում իշխող կուսակցություններն ապավինել են ընդդիմության ճնշումների, ընտրողներին ահաբեկելու և վարչական ռեսուրսներն իշխանությունը պահելու համար օգտագործելու վրա: Հայաստանի դեպքում՝ աղաղակող ընտրախախտումները հակասում են Եվրամիության հետ, որի հետ նոյեմբերին նա ստորագրել է Համապարափակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիր, ավելի սերտ հարաբերություններ կառուցելու ձգտումներին, նշվում է զեկույցում:

Իրավապաշտպանները նշում են, որ Եվրասիական տարածաշրջանում ժողովրդավարության համար ամենամտահոգիչ միտումները կապված են այն դեպքերի հետ, երբ ավտորիտար ուժերը երկրի սահմաններից դուրս ջանքեր են ձեռնարկել իրենց քննադատողներին պատժելու համար: Կազմակերպությունը, որպես օրինակ, հիշեցնում է ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլըին, որն առևանգվել էր Թբիլիսիում, իսկ այնուհետ տեղափոխվել Ադրբեջան: Այդ դեպքը մտահոգություններ է առաջացրել, որ Վրաստանի իշխանությունները ներգրավված են եղել լրագրողի առևանգմանը, նշում են կազմակերպությունում:

Զեկույցի հեղինակների խոսքերով՝ 2017 թվականին քաղաքական իրավունքները և քաղաքացիական ազատություններն ամբողջ աշխարհում ավելի քան մեկ տասնամյակում գրանցել են ամենացածր ցուցանիշը: «Ժողովրդավարությունը ճգնաժամի մեջ է»,- նշել են հեղինակները:


Ըստ Freedom House-ի՝ ոչ ազատ ճանաչված 49 երկրներից ամենավատ վիճակը տիրում է Սիրիայում, Հարավային Սուդանում, Էրիթրեայում, Հյուսիսային Կորեայում, Թուրքմենստանում, Հասարակածային Գվինեայում, Սաուդյան Արաբիայում, Սոմալիում, Ուզբեկստանում, Սուդանում, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում և Լիբիայում:


Լիակատար ազատ են ճանաչվել Ֆինլանդիան, Նորվեգիան և Շվեդիան՝ 100-ական միավորներով, Կանադան ստացել է 99 միավոր, Ավստրալիան, Լյուքսեմբուրգը, Նոր Զելանդիան, Ուրուգվայը՝ 98-ական միավոր: ԱՄՆ-ն ստացել է 86 միավոր: