Նոր շպագատ Անաստասիա Վոլոչկովայից
Անաստասիա Վոլոչկովան շարունակում է հանգստանալ Մալդիվներում, որտեղից իր Instagram-ում լուսանկարներ է հրապարակում։ Հերթական լուսանկարը, բնականաբար, նվիրված է հեռուստաաստղի շպագատին, որը նա ցուցադրել է մինի զբոսանավում։

«Սիրելիներս։ Որքան կարևոր է կարողանալ ուրախանալ կյանքով։ Ու երջանիկ լինել։ Որքան կարևոր է ուրախանալ ու ծիծաղել։ Ուզում եմ տեղեկացնել, որ ավելի տպավորիչ հանգիստ ես չէի ունեցել։ Ու էլի մի բան. ինձ համար բոլորովին կարևոր չէ իմ ու իմ կյանքի մասին մյուսների կարծիքը։ Ես պարզապես հումորով եմ վերաբերվում իմ լողազգեստով եւ շպագատով լուսանկարների հավաքած հավանումներին: Սիրելիներս, ահա թե ինչին եք դուք իրականում ձգտում։ Իսկ հետո հանդիմանում եք ինձ այդ լուսանկարների համար՝ միաժամանակ տարածելով դրանք։Սիրելիներս, կստանաք դուք ձեր ուզած շպագատները։ Կլինեն լուսանկարներ։ Ամեն ինչ կլինի։ Ինքներդ այդպես փորձեք։ Միայն թե սկուտերից չընկնեք։ Կարևոր է ջրի վրա հավասարակշռություն պահպանելը։ Ու կյանքում նույնպես կարևոր է հավասարակշռություն պահպանելը։ Նաև՝ կազմվածքի ու ոտքերի սլացիկությունը ու պարզապես բարությունն ու մարդկայնությունը։ Բայց շատերն ունակ չեն դրան։ Դրա համար էլ, սիրելիներս, կարող եք կրծել ձեր եղունգները, կրունկները․․․ Իսկ ես կապրեմ վառ, կուրախանամ ու կգայթակղեմ Ձեզ: Թե չէ ՝ էլ ո՞վ պետք է դա անի Ձեզ համար»,- ավելի վաղ հայտարարել էր Նաստյան։


















































Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Հաղթենք դիաբետը միասին
ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Այո՛, դա պարտություն կլինի, անկասկած
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն