Վիգեն Սարգսյանը կոչ է անում միանալ զինծառայողի վիրահատության համար դրամահավաքին
Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը միացել է զինծառայող Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար կազմակերպված դրամահավաքին` բոլորին կոչ անելով հնարավորության դեպքում միանալ: Այս մասին նախարարը հայտնել է Ֆեյսբուքի իր էջի միջոցով:
Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ պաշտպանության նախարարությունը մշտապես գտնվել է և շարունակելու է գտնվել Ալբերտ Դալլաքյանի և բոլոր մյուս հերոս տղաների և նրանց ընտանիքների կողքին:
«Ալբերտին անհրաժեշտ է մի շատ դժվար վիրահատություն: Օրենքով մենք չենք կարող փոխհատուցել արտերկրում այդ վիրահատության կատարումը, քանի որ այդ վիրահատությունը հնարավոր է կազմակերպել նաև Հայաստանում: Բայց արտերկրի կլինիկաներում, որ ունեն անհամեմատ ավելի մեծ փորձ և հմտություններ այս հարցում, Ալբերտի արագ ապաքինման հավանականությունն անհամեմատ մեծ է: Ես եմ խորհուրդ տվել ընտանիքին փորձել նման դրամահավաքի միջոցով հավաքել անհրաժեշտ գումարը: Ես անձամբ և իմ մի քանի ընկեր կտրամադրենք պահանջվող գումարի ($45.000) 10 տոկոսը: Կոչ եմ անում բոլորիդ, ով կարող է միանանք այս դրամահավաքին և օր առաջ օգնենք Ալբերտի ընտանիքին հավաքել անհրաժեշտ գումարը: Նույնիսկ պարզապես այս կոչիս տարածումը ձեր կողմից ևս կարող է օգնել: Աստված պահապան Ալբերտին, մեր բոլոր հերոսներին, բանակին և ժողովրդին»,- գրել է պաշտպանության նախարարը:


















































Ինչո՞ւ է Նունե Եսայանը հանդիպել ՊՆ նախարարի հետ
Ադրբեջանի զինուժի կրակոցից 21-ամյա զինծառայող է վիրավորվել. Վիճակը ծայրահեղ ծանր է
Զինվորները փորձել են 90-ականների բարքերով զորամասում իրենց կարգը դնել ու պատժվել են․ Արծրուն Հովհաննիսյան
Հայկական հրետանային զորամասում «ՍԿԱԴ» հրթիռային համալիրով գործնական պարապմունք է անցկացվել
Այդ աստիճանի լարում չկա, որ անհրաժեշտ լինի դիմել այլ կառույցների. Իրավիճակը վերահսկվում է. ՊՆ խոսնակ
Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
Վոլեյբոլի Եվրոպայի Մ20 տղաների առաջնության առաջին փուլը կանցկացվի Երևանում
Որոնք են Տավուշի 4 գյուղերը, որոնք ըստ ձեր գործընկերների տրվել են Ադրբեջանին. Տարոն Չախոյան
Ֆիդանն և Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման ուղղությամբ վերջին մեկ տարում արձանագրվ...
Գրունիսը մահացել է՝ «կատարելով իր պարտքը»
Ֆուտզալ․ Մոլդովա-Հայաստան հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պրահայի «Սպարտան» արդեն Հայաստանում է
Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ