Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տեներիֆեն 5-2 հաշվով վստահ հաղթանակ տարավ Բադախոսի նկատմամբ Անհրաժեշտ է Ուկրաինայի և Եվրոպայի հետ գործողությունների սերտ համակարգում Տեղական բեմերից դեպի միջազգային ցանցեր Ներկայացվել են ԹՐԻՓՓ նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքները Օրելիեն Չուամենիի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու է Ռուսական թիմերը պաշտոնական մրցաշարեր կվերադառնան Ուկրաինայում տիրող իրավիճակի կարգավորումից հետո Կառավարությունը հաստատել է  հնգամյա գործունեության միջոցառումների ծրագիրը Մի շարք հասցեներում ջուր չի լինի Նոր խորհրդարանական կառավարման համակարգում անհրաժեշտ չի լինի Անվտանգության խորհուրդ ունենալ. Փաշինյան Տիգրան Ավինյանի ոտքի տակ որևիցե մեկը չի փորում Գազի գնի մեկ տոկոս բարձրացման գնաճային ազդեցությունը կազմում է 0,06 տոկոս Ազգային ժողովի նիստը նոյեմբերի 19-ին կշարունակվի մինչև ժամը 20։00-ն

Տեներիֆեն 5-2 հաշվով վստահ հաղթանակ տարավ Բադախոսի նկատմամբԱնհրաժեշտ է Ուկրաինայի և Եվրոպայի հետ գործողությունների սերտ համակարգումՏեղական բեմերից դեպի միջազգային ցանցերՆերկայացվել են ԹՐԻՓՓ նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքներըՕրելիեն Չուամենիի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու էՌուսական թիմերը պաշտոնական մրցաշարեր կվերադառնան Ուկրաինայում տիրող իրավիճակի կարգավորումից հետոԿառավարությունը հաստատել է  հնգամյա գործունեության միջոցառումների ծրագիրըՄի շարք հասցեներում ջուր չի լինիՆոր խորհրդարանական կառավարման համակարգում անհրաժեշտ չի լինի Անվտանգության խորհուրդ ունենալ. ՓաշինյանՏիգրան Ավինյանի ոտքի տակ որևիցե մեկը չի փորումԳազի գնի մեկ տոկոս բարձրացման գնաճային ազդեցությունը կազմում է 0,06 տոկոսԱզգային ժողովի նիստը նոյեմբերի 19-ին կշարունակվի մինչև ժամը 20։00-նՎրաերթ Երևանում. տուժածը հոսպիտալացվել էԲագրատ արք. Գալստանյանի տնային կալանքը 3 ամսով երկարաձգվեցՈւկրաինան և Եվրոպան դեռ պատրաստ չեն հակամարտության կարգավորման համար փոխզիջումներիԱնհետ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն. ՄԻՊ ելույթըՑանկացած ընդդիմություն, որը հռչակել է իր նպատակը իշխանափոխությունը, պետք է համաձայնի վարչապետի առաջարկած տարբերակներինԱբրահամ Խաշմանյանը գլխավորել է Կապանի ԳանձասարըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա նույնքանով կնվազիՇենժենում եռակողմ հանդիպումից հետո հայտարարություն են ընդունելՄիջազգային դատարանը կհրապարակի Մյանմայի դեմ վճռիըՁեր ԴՆԹ-ն ուղարկենք լաբորատորիա, կգա մի պատասխան՝ կոռուպցիա. Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանըՎարչապետը խոստացել է Սահմանադրության ընդունման դեպքում հաջորդ ընտրություններին չլինել վարչապետի թեկնածու2027-ին նախատեսվում է սկսել 6 ամսական երեխաների մսուրային ծառայությունըՀայաստանի պատմության մեջ առաջին անգամ ներկայացվում է Սահմանադրության նախագիծ, որը չի գրվում անձերի համար. վարչապետՀՀ ԱԳՄԱ նախարարի մասնակցությունը ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին (տեսանյութ)Ես չեմ մեղադրում թիմակիցներիսԱնհայտ կորած անձանց ճակատագիրը. մարդասիրական երկխոսություն և համագործակցությունՄիջուկային զենքը պետք է ամբողջությամբ ոչնչացվիԲարեբախտ իրադարձություններից հետո ՔՊ կուսակցությունը պետք է ղեկավարի նա, ով պետք է լինի վարչապետի թեկնածու. ՓաշինյանՀայաստանում կառուցապատման պատկերը՝ երեք եռամսյակի տվյալներովՍաուդյան Արաբիան ցանկանում է Գվարդիոլային տեսնել իր ազգային հավաքականի ղեկինՕդաճնշիչ հրացանի կրակոցով վիրավորել է ազգականին․ 1 անձ ձերբակալվել էՀորմուզի նեղուցում հարվածի է ենթարկվել նավթատար լցանավ Արաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են մեթամֆետամին իրացնող երիտասարդինԿառավարությունը հաստատել է ԵՊՀ ռեկտորի ընտրության արդյունքներըԼեհաստանի ՍԴ նախագահին զրկել են դատական անձեռնմխելիությունիցԱրհեստական բանականության օրեր ՀայաստանումԿասեցվել է Սիթի ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունըԽոսրովի անտառի ֆոտոթակարդները կրկին ընձառյուծ են արձանագրելԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հետևելու բարեկարգման աշխատանքներին (տեսանյութ)Սոցփաթեթը 2027 թվականի հունվարի 1-ից կավարտվիԵՄ վիզաների ազատականացման հասնելը դարձել է առավել իրատեսական․ վարչապետՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄաուի անունով շունը պաշտոնապես դարձել է Էմպոլիի թալիսմանըՈչ մի վայրկյան ես կասկածի տակ չեմ առնում ժողովրդի՝ հեղափոխություն անելու իրավունքը. ՓաշինյանՀիմա պատասխան այցով ես պետք է մեկնեմՀայաստանը մասնակցելու է G20 գագաթնաժողովի աշխատանքներինՆազելի Բաղդասարյանը՝ ԱՊՀ պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովում Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալՀայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթությունները
Մամուլ

Իրավապահների պատերազմ. անպատժելիության շան գլուխներից մեկը

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի Քննչական կոմիտեն, որը հիշեցնենք, ղեկավարում է երկարամյա գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, հունվարի 11-ին հայտարարություն էր տարածել Հայաստանում հանրային աղմկոտ ուշադրության կենտրոնում հայտնված խնդրի վերաբերյալ: Խոսքը այսպես կոչված Ճըվճըվ Արոյի որդիների մասին է, որոնցից մեկը՝ Սաքուլիկ անվանյալ, հունվարի 8-ի լուսադեմին մեծ արագությամբ մխրճվել էր ծառայություն իրականացնող ՃՈ մեքենայի մեջ, դառնալով երկու ոստիկանի մահվան պատճառ: Սաքուլիկը, ինչպես նաեւ նրա եղբայր Սերժուլիկը, ինչպես նշվում է մամուլում, նախկինում բազմաթիվ անգամներ հայտնվել են համանման եւ այլ աղմկոտ, քրեական պատմություններում, սակայն գրեթե միշտ մնալով անպատիժ: Ընդ որում, ողբերգական վերջին դեպքից հետո հանրության շրջանում ակտիվ շրջանառվեց այն, որ նրանց անպատժելիության, այսպես ասած, հովանավորը նրանց պապն է՝ «Տրանսգազ» ընկերության ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը:

Ողբերգական վերջին դեպքից հետո հասարակությունը դարձյալ հիշեց ու բարձրաձայնեց անպատժելիության մթնոլորտի խնդիրը, ասելով, որ եթե Հայաստանում գործեր օրենքն ու արդարադատությունը, ապա քրեական հեղինակության այդ որդիները վաղուց պետք է լինեին պատժված, եւ ըստ էության այլեւս չէին կարող դառնալ նորանոր աղմկոտ պատմությունների եւ ողբերգությունների պատճառ:

Եվ այս հանգամանքը դարձավ իրավապահներին ուղղված հարցադրումների պատճառ, թե ոստիկանությանը, թե Քննչական կոմիտեին: Ընդ որում, այս օրերին իրադարձությունները սկսեցին ծավալվել նաեւ տեղեկատվական պատերազմի տրամաբանությամբ, բոլոր կողմերի միջեւ՝ փոխադարձ մեղադրանքներով: Եվ ահա, երեկ դրանց է միանում Քննչական կոմիտեն, պաշտոնապես հայտարարելով, թե անպատժելիության մասով իրեն ուղղված մեղադրանքները անհիմն են: Քննչական կոմիտեն իր հայտարարության այսպես ասած ենթատեքստում ակնարկում է ոստիկանությանը, որի պաշտոնյաներն այս օրերին հայտարարում էին, որ անպատժելիության հարցադրումները իրենց ուղղված չպետք է լինեն, քանի որ իրենք միշտ էլ արել են իրենց հասանելիքը, մասնավորապես այդ եղբայրների մասով:

Ըստ ամենայնի, Քննչական կոմիտեն այդ հայտարարություններում տեսել է ակնարկ ուղղված իրեն, որ իր գործը չի արել հենց կոմիտեն: Եվ այժմ ահա հնչում է պատասխանը, առավել եւս, որ սոցցանցերում եւ մամուլի միջոցներում եղել են նաեւ ՔԿ-ին ուղղված շատ հասցեական եւ կոնկրետ մեղադրանքներ: Այս ամենում իհարկե հատկանշական է խորքային երեւույթն ինքնին, երբ Հայաստանում իրավապահ կառույցների միջեւ կարող է ծավալվել այդօրինակ տեղեկատվական պատերազմ: Այն, որ պետական կառույցները կարող են լինել գերատեսչական շահերի բախման մեջ, երեւի թե բնականոն երեւույթ է բոլոր երկրների կառավարման համակարգերում, սակայն, որ կարող է լինել փոխադարձ տեղեկատվական բաց կամ քողարկված պատերազմ, անպատժելիության համար փոխադարձ մեղադրանքներով, սա իհարկե վկայում է խորքային արատների եւ խնդիրների մասին: Ու թերեւս հենց դա է նաեւ Հայաստանում իրավականութան ճգնաժամի եւ անպատժելիության մթնոլորտի իհարկե ոչ միակ կամ հիմնական, սակայն առանցքային պատճառներից մեկը, երբ իրավապահ համակարգը գործում է ոչ թե համադրված, սահուն, փոխլրացնելով իրար, այլ միմյաց մեղադրելով եւ պատասխանատվությունը միմյանց վրա դնելով:

Եվ այստեղ իհարկե խնդիրը այն չէ, թե ով է ճիշտ կամ սխալ, այլ այն, թե ով պետք է վերջ տա այդ իրավիճակին եւ ինչպես:

Ու թերեւս ակնհայտ է, որ խնդրի լուծումն անձերի դաշտում չէ՝ Վովա Գասպարյանի կամ Աղվան Հովսեփյանի, այլ թերեւս կառուցվածքի, երբ իբրեւ շահերի բախման միջոցով արդյունավետության հասնելու համար կատարված փոփոխությունները հանգեցրին ընդամենը պատասխանատվությունը միմյանց վրա գցելու եւ տեղեկատվական պատերազմի, էլ ավելի խորացնելով անպատժելիությունը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում