Հայաստանը ներառվել է ռուսաստանցիների՝ հանպատրաստից ամանորյա ուղղությունների լավագույն եռյակում
Туту.ру ճանապարհորդությունների ծառայության մասնագետներն ուղղությունների ցանկ են կազմել, որոնք ամանորյա տոների ընթացքում ամենագրավիչն են եղել Ռուսաստանի բնակիչների համար: Հետազոտության արդյունքները հրապարակվել են «Известия» պորտալում:
Հատկանշական է, որ Հայաստանը հայտնվել է այս ցուցակի երկրորդ տեղում. մեր երկիր հանպատրաստից մեկնել է ռուսաստանցիների 10.2 տոկոսը՝ երկկողմանի տոմսի համար ծախսելով 20.800 ռուբլի:
Առաջին տեղը գրավել է Մոլդովան, որտեղ մեկնել է ճանապարհորդների 18.2 տոկոսը (15.500 ռուբլի): Երրորդ տեղում հայտնվել է Բելառուսը (9.1 տոկոս և 14.700 ռուբլի):
Туту.ру-ի մասնագետները կազմել են նաև Ռուսաստանի տարածքում սիրված ամանորյա ուղղությունների ցանկը, որում ներառվել են Սանկտ Պետերբուրգը, Կրասնոդարը և Սոչին:

















































