Մոսկվայից Գյումրի ավիատոմսերի պահանջարկը կրկնակի ավելացել է նախորդ տարվա համեմատ
Նախորդ տարվա համեմատ Մոսկվայից Գյումրի ավիատոմսերի պահանջարկը կրկնակի ավելացել է, ասել է ռուսասկան OneTwoTrip զբոսաշրջային ընկերության ծառայությունների զարգացման գծով տնօրեն Արկադի Գիները, գրում է «Аргументы и факты»-ն:
«2018-ին առանձին ուղղություններով ավիատոսերի էժանացման վրա ազդեցություն կունենան լոուքոսթերները: Այն ուղղություններով, որոնցում բյուջետային փոխադրողներ կգործեն, գները կիջնեն 5-10 տոկոսով: Վառ օրինակը հայկական Գյումրին է: Անցած տարվա համեմատ ձմեռային ամիսներին այդ ուղղությամբ թռիչքների պահանջարկն ավելացել է 2 անգամ: Եվ միաժամանակ այդ ուղղությամբ լոուքոսթերի ավիատոմսի արժեքը նվազել է 7 տոկոսով: Երկու ուղղությամբ տոմսի արժեքը 5100 ռուբլի է»,- ասել է Արկադի Գիները:
Փորձագետը հավելել է, որ ավիատոմսերի արժեքը կախված է նաեւ արտարժույթի փոխարժեքից:

















































