Գեներալ Մանվելի եւ Սամվել Ալեքսանյանի հարաբերությունները լարվել են
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ լարվել են ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի եւ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հարաբերությունները:
Ալեքսանյանը, ով մինչեւ վերջերս բավական լուրջ նյութական աջակցություն էր ցուցաբերում ԵԿՄ-ին, այժմ որոշել է շրջանցել Մանվել Գրիգորյանին, եւ այդ օգնությունը տրամադրում է ոչ թե ԵԿՄ ղեկավարությանը, այլ ուղարկում է ԵԿՄ տարածքային կառույցներին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































