Մակարավանք ուխտագնացությունը կիպրա-թուրքական իշխանությունները չեղարկել են
Միջազգային հանրության կողմից չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Կիրենիայի շրջանում գտնվող Սուրբ Մակար հայկական վանք՝ Մակարավանք ուխտագնացությունը վերջին պահին չեղարկվել է կիպրոսի թուրքական իշխանությունների կողմից, այսօր Cyprus Mail-ին հայտնել է Կիպրոսի Հանրապետության խորհրդարանում հայկական համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը։ Ըստ նրա՝ նախատեսված ուխտագնացության համար անհրաժեշտ փաստաթղթերը ՄԱԿ-ի միջոցով փոխանցվել է չճանաչված թուրք-կիպրական «արտգործնախարարություն» դեռ «երեք ամիս» առաջ, և հայկական համայնքին անցած շաբաթ օրը տեղեկացրել են, որ ուխտագնացությունը կարող է տեղի ունենալ այս կիրակի։
Սակայն երկուշաբթի օրը Հյուսիսային Կիպրոսից համայնքին հայտնել են, որ «փաստաթղթային սխալի» պատճառով թույլտվությունը չեղարկվել է։
«Մինչ Covid-19 համավարակը այն տեղի էր ունենում ամեն տարի։ Համավարակից առաջ դադարեցվեց, և դրանից հետո տարբեր բաներ տեղի ունեցան, բայց հիմա շատ կարևոր է, որ այն կայանա, որովհետև մեզ գումար են տրամադրում վանքը վերականգնելու համար»,- ասել է նա։
«Շաբաթ օրը նրանք մեզ ասացին, որ դա կարող է կայանալ, և թեև արդեն շատ ուշ էր, մենք կազմակերպեցինք ավտոբուսները, հայտարարություն տարածեցինք, որպեսզի մարդիկ գրանցվեն, և մոտ 60 կամ 70 մարդ գրանցվեց»,- ասել է Մահտեսյանը՝ հավելելով, որ ուխտագնացությանը մասնակցելու համար սովորաբար «մարդիկ նույնիսկ արտերկրից են գալիս»։
Չճանաչված Հյուսիսային Կիպրոսի «արտգործնախարար» Թահսին Էրթուղրուլօղլուն Cyprus Mail-ին ասել է, որ վանքի «ֆիզիկական վիճակի» պատճառով ուխտագնացության թույլտվությունը չի տրվել։ Այն ներկայումս ավերված վիճակում է։
Նա հավելել է, որ ապագայում ուխտագնացություն կազմակերպելու համար հայկական համայնքին «կառաջարկվի մեկ այլ եկեղեցի»։
Ավելի վաղ Մահտեսյանը պարզաբանել էր, որ պատմականորեն ուխտագնացությունն անցկացվում է ամեն տարի մայիսի առաջին կիրակի օրը՝ Սուրբ Մակարի տոնին։
Կիպրոսում Մակարավանքը կառուցվել է 11-րդ դարում ղպտիների կողմից՝ նվիրված Սուրբ Մակարիոս Ալեքսանդրացուն։ 14-րդ դարի վերջում կամ 15-րդ դարի սկզբում այն փոխանցվում է Հայոց եկեղեցուն, երբ Կիլիկիայի Հայկական Թագավորության անկումից հետո շատ հայեր սկսում են տեղափոխվել Կիպրոս։
Մակարավանքը հայոց եկեղեցում պատկանել է հետագայում վենետիկյան և օսմանյան իշխանությունների ժամանակ, Օսմանյան շրջանում նույնիսկ ազատված է եղել հարկերից։
1974 թվականին՝ Կիպրոս թուրքական ներխուժումից եւ կղզու 40 տոկոսը բռնազավթելուց հետո վանքը ավերակների է վերածվել։ Ուխտագնացությունները վերսկսվել էին 2007 թվականին։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը