ԵՄ-ն Հայաստանին12 միլիոն եվրոյի աջակցություն կտա՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ, որ որոշ ինստիտուտներ ավելի արդյունավետ կերպով կանխատեսեն և արձագանքեն հիբրիդային սպառնալիքներին: Բրյուսելում լրագրողների հետ հանդիպմանը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը մանրամասնել է, որ ֆինանսավորման նպատակն է ստեղծել վաղ նախազգուշացման և արագ արձագանքման ուժեղ մեխանիզմներ արտաքին աղբյուրներից եկող մանիպուլյատիվ տեղեկատվության դեմ, աջակցել վստահելի, փաստերի վրա հիմնված նարատիվներին՝ աշխատելով լրատվամիջոցների հետ, ներգրավելով քաղհասարակությանը։
«Ռադիոլուրի» հարցին, արդյո՞ք ԵՄ-ում պատկերացնում ենապատեղեկատվության դեմ վստահելի մեխանիզմներ, կամ որոնք են այդպիսիք, ԵՄ հանձնակատարն ասել է, որ առաջարկվելու են լուծումների վրա հիմնված մեխանիզմներ: Կոսն օրինակ է բերել Մոլդովայի փորձը, ըստ որի՝ անցյալ տարի հանրաքվեի և նախագահական ընտրությունների ժամանակ գործողությունների մեծ մասը հիմնված են եղել հերքման կամ արձագանքման վրա:
«Բայց ոչ թե պետք է պարզապես սպասել և հետո արձագանքել ապատեղեկատվությանը, այլ նախապես տարածել սեփական նարատիվները: Մենք նաև ծրագրում ենք որոշակի ռազմավարական հաղորդակցության աջակցություն ցուցաբերել ձեր կառավարությանը, այսինքն՝ ի՞նչ տեսակի հաղորդագրություններ տարածել, ոչ միայն հակադարձել կամ հերքել: Հերքումը… այլևս այդ լեզուն չէ:
Մենք կարող ենք մեծապես օգնել ընտրություններին ընդառաջ՝ և ֆինանսապես, և ինստիտուտների ստեղծմամբ, որոնք կարող են հակահարված տալ»,- ասել է նա:
Կոսը Մոլդովայի օրինակով խոսել է ռուսական կողմի ուղղակի և անուղղակի ներգրավվածության մասին՝ այդ երկրում ընտրությունների արդյունքների վրա մեծապես ազդելու նպատակ ունենալու տեսանկյունից ու նկատել հատկապես օլիգարխների՝ ձայների դիմաց վճարելու օրինակները։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
Նեթանյահուի Լիկուդ կուսակցությունն ավելի շատ տեղեր կստանա
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»