Եթե Հոնդուրասում չհաշվեն ընտրությունների ձայները, ապա նրան դժոխային հատուցում է սպասվում․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հոնդուրասին սպառնացել է «դժոխային հատուցմամբ», եթե երկրում չհաշվեն ընտրությունների ձայները։ Այս մասին նա գրել է իր Truth Social սոցիալական ցանցի էջում։
Թրամփի խոսքով՝ Հոնդուրասի նախագահական ընտրություններում ձայների հաշվարկը վաղաժամ է ավարտվել։
«Կարծես թե Հոնդուրասը փորձում է փոխել նախագահական ընտրությունների արդյունքները։ Եթե դա այդպես է, նրանք թանկ կվճարեն», - ընդգծել է ամերիկացի նախագահը։
Թրամփը հավելել է, որ Հոնդուրասի նախագահական ընտրությունների քվեարկությունը տեղի է ունեցել նոյեմբերի 30-ին։ Սակայն Հոնդուրասի Ազգային ընտրական խորհուրդը նոյեմբերի 30-ի կեսգիշերին «հանկարծակի դադարեցրել է» քվեաթերթիկների մշակումը. հաշվարկները դադարել են, երբ մշակվել է քվեաթերթիկների ընդամենը 47%-ը։ Նա ասել է, որ անհրաժեշտ է հաշվել Հոնդուրասի բնակիչների բոլոր ձայները, որպեսզի «ժողովրդավարությունը հաղթի»։
Ըստ էքզիթփոլի տվյալների՝ Հոնդուրասի իշխող «Ազատություն և վերակառուցում» (LIBRE) կուսակցության թեկնածու Ռիքսի Մոնքադան հավաքել է ձայների 38,06%-ը։ Երկրորդ տեղում է Հոնդուրասի աջ կենտրոնամետ Լիբերալ կուսակցության ներկայացուցիչ Նասրալլան՝ ձայների 32,40% արդյունքով։ Երրորդ տեղը զբաղեցնում է Հոնդուրասի պահպանողական Ազգային կուսակցության ներկայացուցիչ Ասֆուրան՝ հավաքելով 23,38%։
Նոյեմբերի 29-ին Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ ներում է շնորհել Հոնդուրասի նախկին առաջնորդ Օռլանդո Էռնանդեսին, որը դատապարտվել էր 45 տարվա ազատազրկման։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
Նեթանյահուի Լիկուդ կուսակցությունն ավելի շատ տեղեր կստանա
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»