Հայաստանը նոր վարկ է վերցնում
Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների զարգացման համար Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին 120.5 մլն եվրո վարկ կտա։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Վարկային այս համաձայնագիրը Հայաստանի և բանկի միջև ստորագրվել է 2025 թ. հուլիսի 22-ին և 23-ին:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 120,5 մլն եվրո, որից 96,4 մլն եվրոն վարկային միջոցներն են, իսկ 24,1 մլն եվրոն՝ ՀՀ կառավարության համաֆինանսավորումը։
Վարկային համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերջնաժամկետ է նախատեսվում դրա ստորագրման ամսաթվից հետո 180 օրը` մինչև 2030 թ. դեկտեմբերի 31–ը։
«Ծրագիրը նպատակ ունի մեծացնելու Հայաստանի զբոսաշրջության ներուժը՝ երկրի մի քանի մարզերում թիրախային ենթակառուցվածքային և «փափուկ» ներդրումների իրականացման միջոցով։ Մասնավորապես՝ ծրագիրը կօժանդակի զբոսաշրջության առանձնացված կլաստերներից յոթին՝ խթանելով գինու, առողջարանային, արկածային, մշակութային, կրթական և էկոզբոսաշրջությունը Արարատի, Վայոց Ձորի, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Նեթանյահուի Լիկուդ կուսակցությունն ավելի շատ տեղեր կստանա
Դանիան և Շվեդիան քննադատել են Ֆինլանդիայի և Նորվեգիայի զանգը Պուտինին. Euronews
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»