Թուրքիայում բանտարկված Աբդուլլա Օջալանի հետ հանդիպելու ցանկություն է հայտնել սիրիացի քրդերի առաջնորդը
Սիրիական ժողովրդավարական ուժերի (SDF) գլխավոր հրամանատար Մազլում Աբդին հայտարարել է, որ խմբավորումը ցանկանում է մասնակցել Թուրքիայի և Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) միջև շարունակվող խաղաղ գործընթացին՝ մտնելով երկխոսության թե՛ Անկարայի, թե՛ բանտում գտնվող PKK-ի առաջնորդ Աբդուլլա Օջալանի հետ։
Mezopotamya գործակալությանը տված հարցազրույցում Աբդին պատմել է, որ SDF-ն կարծիքներ է փոխանակել բանտում գտնվող Օջալանի հետ գրավոր հաղորդակցության միջոցով։ «Նրա կարծիքը ստացվել է նամակով, և մեր կարծիքը նույնպես փոխանցվել է», - ասել է Աբդին՝ հավելելով, որ Օջալանին Իմրալի բանտում այցելելը՝ քրդերի գլխավորած սիրիական վարչակազմի պաշտոնյաների կողմից, կարող է «դրական ներդրում ունենալ ինչպես խաղաղ գործընթացում, այնպես էլ Սիրիայի հյուսիսում և արևելքում խնդիրների լուծման գործում»։ Նա նաև նշել է, որ Օջալանը, որը Թուրքիայում բանտարկված է 1999 թվականից, նույնպես նման այցի ցանկություն ունի՝ հղում անելով Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» կուսակցության (DEM) պատվիրակությանը, որը հանդիպել է PKK-ի առաջնորդին։
Թուրքիան SDF-ը դիտարկում է որպես PKK-ի շարունակություն և ակնկալում է, որ նրանք ևս կզինաթափվեն։ SDF-ն, սակայն, հերքում է կազմակերպչական կապերը՝ ընդունելով միայն Օջալանի գաղափարական առաջնորդությունը։ Այդ պատճառով SDF-ն հայտարարում է, որ մայիսին Օջալանի կոչով PKK-ի ընդունած ինքնալուծարման որոշումը իրենց չի վերաբերվում։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
Նեթանյահուի Լիկուդ կուսակցությունն ավելի շատ տեղեր կստանա
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»