ՊԵԿ-ն առաջին անգամ նախագահել է Սևծովյան տնտեսական համագործակցության Մաքսային հարցերով աշխատանքային խմբի նիստը
Պետական եկամուտների կոմիտեում առցանց ձևաչափով անցկացվել է Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) Մաքսային հարցերով աշխատանքային խմբի նիստը, որի նախագահությունն առաջիկա երկու տարով ստանձնել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։ Այս մասին հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Նիստը նախագահել է ՊԵԿ միջազգային համագործակցության վարչության պետ Սոսե Ստեփանյանը։ Նիստին մասնակցել են ՍԾՏՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների պատվիրակությունները, ինչպես նաև ՍԾՏՀ Մշտական միջազգային քարտուղարությունը (PERMIS)։
Նիստի մեկնարկին մասնակիցները հաստատել են օրակարգը, որից հետո ներկայացվել է ՍԾՏՀ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի՝ մաքսային ոլորտին վերաբերող որոշումների և առաջարկությունների իրականացման ընթացքը։
Որպես համակարգող երկիր Հայաստանը նիստին ներկայացրել է Մաքսային հարցերի աշխատանքային խմբի 2025 թվականի հուլիսի 1-ից մինչև 2027թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածի Գործողությունների ծրագիրը, որը հավանության է արժանացել աշխատանքային խմբի կողմից։ Փաստաթուղթը ներառում է տարածաշրջանային մաքսային համագործակցության խորացման, առևտրի և տարանցման դյուրացման, կարողությունների զարգացման, ապօրինի առևտրի դեմ պայքարի, թվային փոխակերպման և նորարարության, ինչպես նաև մաքսային օրենսդրության ու ընթացակարգերի ներդաշնակեցման առաջնահերթություններին համապատասխան գործողությունների ծրագիր։
Քննարկման ընթացքում անդամ երկրները ներկայացրել են տեղեկատվություն առկա իրավիճակի և իրականացված բարեփոխումների վերաբերյալ՝ մաքսային ընթացակարգերի ներդաշնակեցման և պարզեցման, ապրանքների բացթողման ժամանակի ուսումնասիրության, լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի ներդրման, նորարարական տեխնոլոգիաների կիրառման, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի ոլորտում մաքսային գործառնությունների բարելավման ուղղությամբ։ ՊԵԿ ներկայացուցիչները ներկայացրել են համապատասխան զեկույցներ նախանշված թեմաների շրջանակում։
Նիստի ավարտին ներկայացված զեկույցը ստացել է մասնակցող կողմերի հավանությունը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Նեթանյահուի Լիկուդ կուսակցությունն ավելի շատ տեղեր կստանա
Դանիան և Շվեդիան քննադատել են Ֆինլանդիայի և Նորվեգիայի զանգը Պուտինին. Euronews
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»