Զելենսկու գրասենյակը հայտարարում է․ Թրամփի 28 կետանոց ծրագիրը ամբողջությամբ վերամշակվել է և այլևս գոյություն չունի
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Ալեքսանդր Բևզը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Թրամփիի վարչակազմի մշակած 28 կետանոց խաղաղության պլանը «այն տեսքով, որով այն հայտնի էր, այլևս գոյություն չունի»։ Նրա հայտարարությունը հրապարակվել է Facebook–ում (արգելված է Ռուսաստանում)։
Բևզի խոսքով՝ ծրագիրը լիովին վերանայվել է, և Կիևի բոլոր դիտողությունները հաշվի են առնվել։ «Որոշ կետեր ամբողջությամբ հանվել են, որոշներն էլ՝ փոփոխվել», - նշել է նա։ Խորհրդականը վստահեցրել է, որ Ուկրաինան չի ընդունել իրեն անընդունելի պայմաններ։
Թրամփի 28 կետանոց խաղաղության նախնական նախագիծը ներկայացվել էր Կիևին անցյալ շաբաթ։ Այն պարունակում էր բազմաթիվ կոշտ պահանջներ, ներառյալ՝ Ուկրաինայի հրաժարումը ՆԱՏՕ-ին անդամակցելուց և Ղրիմի, Դոնեցկի ու Լուգանսկի ճանաչումը Ռուսաստանի կազմում։ Վաշինգտոնը, ըստ հաղորդումների, ցանկանում է, որ համաձայնագիրը ստորագրվի մինչև նոյեմբերի 27-ը՝ Շնորհակալության օրը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ժնևում կայացած բանակցությունների ընթացքում ուկրաինական պատվիրակությանը հաջողվել է փոփոխել նախագծի մեծ մասը՝ հանելով Կիևի համար անցանկալի դրույթները։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
Նեթանյահուի Լիկուդ կուսակցությունն ավելի շատ տեղեր կստանա
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»