Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների Հայաստանը մասնակցում է Լոնդոնում մեկնարկած WTM London 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները

ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողներիՀայաստանը մասնակցում է Լոնդոնում մեկնարկած WTM London 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՁեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդ
Քաղաքականություն

Ինչպե՞ս կիրականացվի հետախուզվող օտարերկրացիների մուտքը ՀՀ և ելքը ՀՀ-ից․ նոր նախագիծ

Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով հնարավորություն կընձեռնի հետախուզվող օտարերկրացիների մուտքը ՀՀ և ելքը ՀՀ-ից նաև արտակարգ ճամփորդական փաստաթղթի առկայությամբ։ Iravaban.net-ը տեղեկանում է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակից։ Նախագծի ընդունմամբ Ներքին գործերի նախարարությունը ակնկալում է վերացնել իրավական բացը։

Առաջարկվող փոփոխությունները

Հոդված 1․ «Հյուպատոսական ծառայության մասին» 1996 թվականի մայիսի 29-ի ՀՕ-61 օրենքը լրացնել 37․2-րդ հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ․

«Հոդված 37․2․ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը իրավապահ մարմինների իրավասու ստորաբաժանմանը տալիս է հետախուզվող օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց անվամբ արտակարգ ճամփորդական փաստաթուղթ՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հատման նպատակով։ Արտակարգ ճամփորդական փաստաթղթի նկարագիրը և այն տալու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»։

Հոդված 1․ «Օտարերկրացիների մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-47-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածում՝ երկրորդ պարբերությունից հետո, լրացնել նոր պարբերություն՝ հետևյալ բովանդակությամբ․ «արտակարգ ճամփորդական փաստաթուղթ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի կողմից իրավապահ մարմինների իրավասու ստորաբաժանմանը հետախուզվող օտարերկրացու անվամբ տրված փաստաթուղթ՝ պետական սահմանի հատման նպատակով»։

․․․

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․

«Օտարերկրացիները Հայաստանի Հանրապետությունից կարող են դուրս գալ նաև արտակարգ ճամփորդական փաստաթղթի հիման վրա։»։

 Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը։

 

1․  Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․

Ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով և դեպքերում պարտավոր է իրականացնել քննությունից կամ պատիժը կրելուց խուսափող անձանց հետախուզում։ Օրենքով ոստիկանությանը պատվիրակված լիազորության իրականացման ընթացքում ներկայումս առաջանում են խնդիրներ՝ ինչպես հետախուզվող և օտարերկրյա պետության տարածքում գտնվող օտարերկրացիների հայտնաբերման և ՀՀ տեղափոխման, այնպես էլ՝ ՀՀ-ից օտարերկրացիների հանձնման ժամանակ, երբ ՀՀ տեղափոխվող կամ ՀՀ-ից հանձնվող անձը հանդիսանում է օտարերկրյա պետության քաղաքացի, իսկ անձնական գործում բացակայում է վերջինիս անձը հաստատող վավեր փաստաթուղթը:

Տվյալ պարագայում, հիշյալ անձանց ՀՀ տեղափոխելիս կամ ՀՀ-ից հանձնելիս, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի համապատասխան ստորաբաժանումների ծառայողների կողմից նրանց մուտքը ՀՀ կամ ելքը ՀՀ-ից չի թույլատրվում՝ այն հիմքով, որ օտարերկրացու մոտ առկա չէ անձը հաստատող վավեր փաստաթուղթ, իսկ «Օտարերկրացիների մասին» օրենքի 6-րդ և 12-րդ հոդվածների համաձայն՝ օտարերկրացիների մուտքը և ելքը ՀՀ թույլատրվում է միայն անձը հաստատող վավեր փաստաթղի առկայության պարագայում:

Ստացվում է իրավիճակ, երբ հետախուզման մեջ գտնվող անձը, որի նկատմամբ ՀՀ տարածքում նախաձեռնված է քրեական վարույթ և որին մեղսագրվում է քրեական օրեսգրքով նախատեսված արարք, հայտնաբերվում է օտարերկրյա պետության տարածքում, հետագայում վերջինիս հանձնումը ՀՀ-ին բավարարվում տվյալ պետության իրավասու մարմնի կողմից, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ օպերատիվ խմբի կողմից տեղափոխվում է ՀՀ՝ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու և քրեական պատասխանատվության ենթարկելու կամ պատիժն ի կատար ածելու համար, սակայն ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողների կողմից նրա մուտքը ՀՀ չի թույլատրվում, որի արդյունքում ենթադրյալ հանցանք կատարելու մեջ մեղադրվող կամ արդեն իսկ դատապարտված անձը խուսափում է քրեական պատասխանատվությունից և պատժից, իսկ նախաձեռնված քրեական վարույթի կամ արդեն իսկ կայացված դատավճռի ի կատար ածելու հարցը մնում է չլուծված:

Հարկ է նշել, որ ՀՀ ԱԱԾ հիշյալ ստորաբաժանման կողմից անձը հաստատող վավեր փաստաթղթի բացակայության պարագայում չի թույլատրվում նաև այդ անձանց հանձնումը օտարերկրյա պետության իրավապահ մարմինների ներկայացուցիչներին, ինչը խոչընդոտում է ՀՀ-ի կողմից վավերացված միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարմանը:  Ներկա օրենսդրական բացը կարգավորելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել՝ լրացումներ կատարելու «Օտարերկրացիների մասին» և «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքներում։

2. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության «Դիմակայուն հասարակական անվտանգության համակարգի զարգացում» բաժնի 7․6-րդ կետից, այն է՝ «(․․․) ընդլայնելու և խորացնելու ենք միջազգային փոխգործակցությունը հանցավորության տարբեր դրսևորումների դեմ պայքարում»:

3. Առաջարկվող կարգավորման բնույթը․

«Օտարերկրացիների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել նոր հասկացություն՝ արտակարգ ճամփորդական փաստաթուղթ, որը կտրվի ՀՀ արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի կողմից իրավապահ մարմինների իրավասու ստորաբաժանմանը՝ հետախուզվող օտարերկրացու անվամբ՝ պետական սահմանի հատման նպատակով։ Միաժամանակ, լրացումներ են կատարվել «Օտարերկրացիների մասին» օրենքի 6-րդ և 12-րդ հոդվածներում, որի համաձայն` հետախուզվող օտարերկրացիների մուտքը և ելքը ՀՀ կթույլատրվի նաև արտակարգ ճամփորդական փաստաթղթի առկայությամբ, եթե վերջիններս չեն ունենա «Օտարերկրացիների մասին» օրենքով սահմանված անձը հաստատող վավեր փաստաթղթեր։ Բացի այդ, «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքով ՀՀ արտաքին գործերի նախարարությանը տրվել է լիազորություն, համաձայն որի՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը իրավապահ մարմինների իրավասու ստորաբաժանմանը տալիս է հետախուզվող օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց անվամբ արտակարգ ճամփորդական փաստաթուղթ՝ ՀՀ պետական սահմանի հատման նպատակով։

4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի ակնկալվում։