Ադրբեջանը Ուկրաինային ռուսաստանյան Սու-22 կործանիչներ է գաղտնի վաճառում
Տեղեկություններ են ի հայտ եկել այն մասին, որ Ռուսաստանի նախկին մերձավոր դաշնակից Ադրբեջանը գաղտնի կործանիչներ է վաճառում Ուկրաինային, ինչպես նաև գազ է մատակարարում։ Այս մասին հայտնում է Daily Express-ը։ Ինչպես նշում է լրատվամիջոցը, տպավորություն է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «ոչ միայն չի փորձում հարթել հարաբերությունները Պուտինի հետ, այլև ամեն ինչ անում է՝ իր ռուսաստանցի գործընկերոջն իր դեմ տրամադրելու համար»։
Ադրբեջանը նաև գազ է մատակարարում Ուկրաինային Տրանսբալկանյան խողովակաշարով՝ մի երթուղով, որտեղ ժամանակին գերիշխող դիրք ուներ Ռուսաստանը։ Մատակարարման ծավալները մեծ չեն, սակայն այս գործարքը դարձել է առաջին այլընտրանքային աղբյուրը Կիևի համար այն պահից ի վեր, երբ վերջինս ամբողջությամբ դադարեցրեց ներկրումը Ռուսաստանից։
«Ադրբեջանը խորհրդային և ռուսաստանյան արտադրության զենքի մեծ պաշարներ ունի, որոնք կարող է վաճառել Ուկրաինային։ Զինանոցը ներառում է հրետանային համակարգեր, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, զրահատեխնիկա և տանկեր։ Բաքուն ունի նաև փոքր հեռահարության «Տոչկա-Ու» բալիստիկ հրթիռային մի քանի համակարգ, որոնք ներկայումս համալրվել են ավելի կատարելագործված իսրայելական հարթակներով»,- ընդգծում է բրիտանական լրատվամիջոցը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
Նեթանյահուի Լիկուդ կուսակցությունն ավելի շատ տեղեր կստանա
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»