Հայաստանի ու Ղազախստանի ներդրումային ակտիվությանը նոր լիցք կհաղորդվի. Փաշինյան
Տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները նոր հնարավորություններ են բացում Հայաստանի ու Ղազախստանի տնտեսական զարգացման համար։ Ինչպես Աստանայից հաղորդում է «Արմենպրես»֊ի թղթակիցը, այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի նախագահ Կասիմ֊Ժոմարտ Տոկաևի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը։
«Տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները նոր հնարավորություններ են բացում տնտեսական հարաբերությունների խորացման համար։ Միջկառավարական հանձնաժողովի գործընկերներն այսօր կարևոր և նոր օրակարգ են ստանում։ Համոզված եմ՝ այդ օրակարգի շուրջ ակտիվ աշխատանք կկատարվի։ Առաջիկայում գործարար կապերի ակտիվացում կունենանք, կլինեն հանդիպումներ, ֆորումներ։ Նախատեսում ենք ներդրումային ակտիվությանը նոր լիցք հաղորդել»,֊ ասաց վարչապետ Փաշինյանը։
Վարչապետն ընդգծել է, որ իր՝ Աստանա այցի առանցքային արդյունքը Հայաստանի և Ղազախստանի հարաբերությունների զարգացումն է մինչև ռազմավարական գործընկերություն։
«Այս հենքի վրա մենք նոր լիցք կհաղորդենք հարաբերությունների զարգացման հետագա ընթացքին բոլոր ուղղություններով` քաղաքական երկխոսության բարձր, տնտեսական համագործակցության խորացող մակարդակ և, իհարկե, հումանիտար ոլորտում է մեր գործակցությունը նոր դրսևորումներ է ստանում»,֊ ասաց վարչապետ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Աստանայում փողոցներից մեկի անվանակոչումը հայոց գրերի հեղինակ Մեսրոպ Մաշտոցի անունով ընկալվում է որպես հարգանքի դրսևորում հայ ժողովրդի և Հայաստանի նկատմամբ։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
Նեթանյահուի Լիկուդ կուսակցությունն ավելի շատ տեղեր կստանա
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»