Դատելով, թե ով է գործը նախագահող դատավորը՝ բավականին թեժ է լինելու։ Բանն այն է, որ Վաչե Մարգարյանը, որին մակագրվել է Դատախազության բողոքը պապիկի դեմ, հանրության ուշադրության կենտրոնում հայտնվել է տարիներ առաջ՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջին անգամ կալանավորելու որոշմամբ։ Այս որոշումից ամիսներ անց հրապարակվել էր 2018 թվականին ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը, որում շրջանառվում էր նաեւ Վաչե Մարգարյանի անունը։
Ավելին՝ փաստաբան Երեմ Սարգսյանը Միքայել սրբազանի գործը Մարգարյանին մակագրելու վերաբերյալ հայտնել էր. «Եթե իշխանությունները ցանկանում են անվրեպ իրականացնել կալանքի հաստատումը, բողոքի մերժումը, ուրեմն կոնկրետ դատավորների են գործը մակագրում։ Իմ փորձը, իմ դիտարկումները վկայում են այն մասին, որ վերաքննիչ դատարանում Արմեն Դանիելյանից հետո Վաչե Մարգարյանին են մակագրում նման գործերը»։
Կարճ ասած՝ ՔՊ-ի «սրտի» քմահաճույքները կատարող դատավորի ձեռքում է արցախցի տարեց պապիկի ճակատագիրը։
Սակայն գործով մեկ այլ դատավոր՝ Նարինե Հովակիմյանը, դատական համակարգում համարվում է «կռիվ տվող դատավոր», ու չի բացառվում՝ Մարգարյանի որոշումներին դեմ գնա։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ արդարացման վճիռ է կայացրել՝ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու համար մեղադրվող տարեց Ալբերտ Առստամյանի նկատմամբ։
Համաձայն դատարանի՝ Ալբերտ Առստամյանի մեղադրանքն ապացուցված չէ։
Արցախցի պապիկը մեղադրվում էր 2024թ․ օգոստոսի 23-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2 հասցեի շենքերից մեկի 9-րդ հարկի պատշգամբից Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու համար։
Ալբերտ Առստամյանը իրեն մեղավոր չէր համարում՝ իր արարքը ներկայացնելով որպես քաղաքական դժգոհության արտահայտում։ Առաջին ատյանի այս որոշումը Գլխավոր դատախազությունը բողոքարկել էր ՀՀ վերաքննիչ դատարան»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը