««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության վարչության նոր կազմի ձևավորմանն ընդառաջ կուսակցական ակտիվությունը մարզերում զգալիորեն ավելացել է։ Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, վարչության անդամի թեկնածուները վերջին օրերին առավել ակտիվորեն են շրջում տարբեր մարզերում՝ հանդիպելով խորհուրդների անդամների և կուսակցական ակտիվի հետ։
Ըստ տեղեկությունների՝ այս հանդիպումներն ընթանում են հիմնականում փակ ձևաչափով։ Թեկնածուները փորձում են համոզել պատվիրակներին քվեարկել իրենց օգտին՝ ներկայացնելով իրենց տեսլականը և դիրքավորումը ապագա վարչության կազմում։
Մեր աղբյուրները նշում են, որ թեժ պայքար է սպասվում, քանի որ առաջադրված 42 թեկնածուներից միայն 20-ն են լինելու ՔՊ նոր վարչության կազմում։ Ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 20-ին, իսկ քվեարկությանը մասնակցելու են շուրջ 1000 պատվիրակներ, որոնք ներկայացնում են ՔՊ մարզային խորհուրդները։
Նշենք, որ թեկնածուները մարզերում գործում են թե՛ առանձին, թե՛ համախմբված՝ կախված նրանց միջև ձևավորված անձնական կամ քաղաքական հարաբերություններից։ Սա ևս ազդեցություն կարող է ունենալ ընտրությունների արդյունքների վրա։
«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հետևել ՔՊ-ի ներսում ընթացող զարգացումներին, քանի որ նախորդ ընտրությունները խայտառակ կեղծիքներով անցան, և սկանդալը պայթեցրեց «Ժողովուրդ» օրաթերթը»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը