Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. Ուրալօղլու Երևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրա Իտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցել Ընթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումը Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչ ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ Փոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկին Կասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասին Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետ

Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետԻսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվելՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծըԱրևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. ՄակրոնՓոխադարձ հարվածներ ԵմենումԴավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվՕլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԲրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձովՕրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանաՀայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրելԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարներըՌուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունըԱՄՆ փոխում է Եվրոպայի հետ հարաբերությունների բնույթըՆոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում էԱՊՀ 35-ամյակ և ավելի քան 7000 փաստաթուղթ. Երևանում ամփոփվում են իրավական համագործակցության արդյունքներըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Royal Dragoon Guards պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնումՊաու Կուբարսին ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստՀայաստան դաշինքի օգտին քվեարկած ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը․ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՆուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է Ստեփանավանի ընտրություններում Ուժեղ Հայաստանի համայնքապետի թեկնածունՆԳ նախարարի տեղակալն ընդունել է Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության առաքելության ներկայացուցիչներինՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիներըԱվարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՏիգրան Համբարձումյանը՝ WCF Crete Rapid Challenge 2026 մրցաշարի հաղթողՀԴԲ-ն ուսումնասիրում է Nvidia-ի գործադիր տնօրենի հետ կապված գործըԶինվորականներն ամրապնդում են մեր բանակցային դիրքերըԹուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասինԿրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմերՌաուլ Գոնսալեսը իսպանական Օվիեդոյի գլխավոր մարզիչն էԻրանը կոչ է արել ԱՄՆ-ին ընդունել Թեհրանի յոթ պայմաններըԷստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշանՄեծարման երեկո Կապույտ մզկիթումՈւշադրություն. Մ-2 Լծեն-Տաթև-Քաշունի ճանապարհահատվածը փակ է
Հայաստան

«Դոմուս»-ի այրված խանութի տեղում նոր շենք կկառուցվի. ՔԿ-ն տեղյակ չէ դեպքի վայրում քանդման աշխատանքներից

Դեռևս երկու շաբաթ առաջ NEWS.am-ի տեսախցիկը ֆիքսել էր, թե ինչպես են ապամոնտաժում խանութից մնացած փլատակները, իսկ այսօր արդեն տեղեկացանք, որ  տարածքում գիոդեզիական և չափագրման աշխատանքներ են իրականացվում:

Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց «Դոմուս» ՓԲԸ տնօրեն Մհեր Միրզախանյանը: Վերջինս տեղեկացրեց, որ Երևանի քաղաքապետարանը դեռևս նախորդ ամիս ընկերությանը տրամադրել է ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ նոր շինություն կառուցելու նպատակով:

Թեև խանութ-պահեստի ավերակներն արդեն գետնին են հավասարեցված, մինչ օրս հրդեհի պատճառը հայտնի չէ, քանի որ դեպքի կապակցությամբ հարուցված քրեական վարույթի քննությունը չի ավարտվել:

Մասնավորապես NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ «Դոմուս» ՓԲԸ-ին պատկանղ խանութ-պահեստում 2024 թվականի հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած հրդեհի դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվում է քրեական վարույթ ՝ նախաձեռնված ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերի հատկանիշներով: Քրեական վարույթի շրջանակներում նշանակվել է դատահրդեհատեխնիկական, դատաշինարարատեխնիկական, դատաապրանքագիտական, դատապայթյունատեխնիկական, դատանյութագիտական և դատաէլեկտրատեխնիկական համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել:

«Դեպքի առնչությամբ մարդկային հնարավոր գործոնի, ինչպես նաև պատճառված գույքային վնասի վերաբերյալ տվյալներն առկա կլինեն փորձաքննության ավարտից հետո: Ներկայում քրեական վարույթի նախաքննության շրջանակներում իրականացվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված համապատասխան ապացուցողական և վարութային այլ գործողություններ»,-ասված է ՔԿ-ի պատասխանում:

Ավելի ուշ քննչական կոմիտեից հետաքրքրվեցինք, թե ո՞ր մարմինն է իրականացրել դեպքի վայրի պահպանությունը, արդյոք վարույթն իրականացնող մարմինը թույլատրե՞լ է քանդման աշխատանքներ իրականացնել դեպքի վայրում: Բանավոր հարցին ի պատասխան, ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը պատասխանեց, որ Քննչական կոմիտեին դեպքի վայրում քանդման աշխատանքների հետ կապված որևէ թույլտվություն չի տվել:

«Դեպքի վայրի պահպանությունն իրականացվել է «Դոմուս» ՓԲԸ-ի անվտանգության աշխատակիցների կողմից: Դեպքի վայրում քանդման աշխատանքներ իրականացնելու  կապակցությամբ վարույթն իրականացնող մարմնի հետ նախապես որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, իսկ փաստացի քանդման աշխատանքներ կատարելու վերաբերյալ՝ այդ թվում բանավոր կերպով, ՔԿ-ին չի տեղեկացվել»:

ՔԿ նախագահի խոսնակը միաժամանակ նշեց, որ թեև համալիր փորձաքննությունն ավարտված չէ, սակայն փորձագետները դեռևս 2025 թվականի մարտին այց ելել են դեպքի վայր՝ այն հետազոտելու նպատակով:

Նշենք, որ գործող իրավակարգավորման համաձայն՝ դեպքի վայրի պահպանությանն ուղղված գործողությունները դադարեցվում են միայն դեպքի վայրի զննություն կատարելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի թույլտվությամբ:

Այսպիսով ՔԿ-ն, դեպքի վայրն ի պահ հանձնելով «Դոմուս»-ի անվտանգության աշխատակիցներին, տարածքի տնօրինման հետագա ճակատագիրը թողել է մասնավոր ընկերության հայեցողությանը:

Գործով քննիչը հավանաբար վստահ է եղել, որ օրինակ՝ վարույթի շրջանակներում կրկնակի փորձաքննություն նշանակելու, դեպքի վայրի լրացուցիչ զննության կարիք այլևս չի լինի, կամ էլ, ամենայն հավանականությամբ դեպքի վայրում հանցագործության բացահայտման համար էական նշանակություն ունեցող հետքերը կամ ապացույցները արդեն իսկ համարվել են ոչ պիտանի: