«Իշխանությունները, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, շարունակելու են ռեպրեսիաները Հայ առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ:
Նրանք ոչ միայն շարունակում են կեղտոտ քարոզը Վեհափառի և սրբազան հայրերի դեմ, այլև քայլեր են սկսել` նրանց շրջապատի միջոցով ճնշումներ գործադրելու:«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Փաշինյանն ու թիմը որոշել են, որ այլևս «մեղմ» չեն լինելու որևէ մեկի հանդեպ` քաղաքական ուժերից մինչև հոգևորականներ. ովքեր դեմ կխոսեն իշխանություններին՝ նրանք կպատժվեն, ընդհուպ` կբանտարկվեն:Իշխանական վերնախավում համոզված են, որ իրենց պլանավորած «օպերացիան» չի ձախողվելու եւ այն, ինչ նախաձեռնել են իրականացնել Վեհափառի դեմ, առաջիկայում հանգուցալուծում ստանալու է:
«Ժողովուրդ» օրաթերթը ուժային կառույցներին մոտ կանգնած իր աղբյուրներից տեղեկացավ, որ շուտով ճնշումներն ավելի են ուժեղանալու տարբեր քաղաքական ուժերի և անձերի նկատմամբ: Նոր հետապնդումներ, խուզարկություններ, ձերբակալություններ կլինեն առաջիկայում ընդդիմախոսների, այլակարծություն ունեցողների նկատմամբ»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը