«Ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացմանը համընթաց, ՀՀ իշխանություններն էլ են գործի անցել` ամենօրյա ռեժիմով փչացնում են Ռուսաստանի հետ հարաբերությունները։
Անգամ իշխող թիմի «վետերանների» համար է անընդունելի այս վարքագիծը, որոնք հասկանում են՝ ուր է հասցնելու ՌԴ-ին հակադրվելը։Օրերս Արարատ Միրզոյանը հրաժարվել էր մեկնել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին՝ ընդունելով ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասին։
Եվ համատեղ ասուլիսում էլ մեղադրեց Լավրովին` «ՀՀ ներքին գործերին միջամտելու մեջ», իսկ վերջինս ընդամենը հայտարարել էր, թե ՀԱՊԿ-ի ԱԳ նախարարները լուրջ մտահոգություն են հայտնել ՀՀ-ում տեղի ունեցողի վերաբերյալ. «Սա մեր հարևանների ներքին հարցն է, բայց, իհարկե, հազարամյա Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումները լուրջ մտահոգության առիթ են։
Եկեղեցին ավանդաբար միշտ եղել է հայ հասարակության հենասյուներից մեկը, և մենք իսկապես չէինք ցանկանա, որ այս Եկեղեցին ենթարկվեր հարձակումների՝ ըստ էության, առանց որևէ լուրջ հիմքի»։
Մինչդեռ, երբ Մակրոնն աջակցեց անօրինական կալանավորումները, նման «միջամտության» մասին ոչ մի բառ չասվեց»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը