Մուշավանում վազանցի հետ կապված վեճն ավարտվել է դшնшկահարnւթյամբ
Մեկնել էր Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել էր, որ մայրաքաղաքի Մարգարյան փողոցի բնակիչ 38-ամյա տղամարդը վազանցի հետ կապված վիճաբանել է տուժած տղամարդու հետ, սկսվել է ծեծկռտուք, ինչի ժամանակ էլ 38-ամյա տղամարդն իր մոտ եղած դանակով մարմնական վնասվածքներ է պատճառել Մուշավանի 37-ամյա բնակչին։
Հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել 38-ամյա տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել սպանության փորձի հատկանիշներով։
Քրեական ոստիկանների հետագա միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 27-ին 38-ամյա մեղադրյալն ինքնակամ ներկայացել է Երևան քաղաքի վարչություն:
Նա ձերբակալվել է։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը