«Սամվել Կարապետյանին անցած շաբաթ «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել են «ԱԱԾ պադվալ»` «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ, որտեղ նստում են բոլոր քաղբանտարկյալները, եւ որտեղ խիստ ռեժիմ է։ Մենք տեղեկացանք, որ Կարապետյանը ցանկություն է հայտնել մենախցում կրել պատիժը, որը նախատեսված է օրենքով: Չնայած «մենակ նստելն» առանձնապես ծանր է, եւ շատ քիչ կալանավորներ են դա նախընտրում:
Այս ՔԿՀ-ում խիստ մեկուսացում է, եթե այլ ՔԿՀ-ներում հնարավոր է հեռախոսից օգտվել, այստեղ դա բացառված է: Ի դեպ, վերջին կալանավորվածներից բոլորի անձնական տեսակցությունները դատական որոշմամբ սահմանափակված են, անգամ պատգամավորները չեն կարող նրանց այցելել, միայն փաստաբաններն են այցելում։
Սա լրացուցիչ պատիժ է, որը կիրառվում է բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ, ըստ ամենայնի` Փաշինյանի անձնական հրահանգով: ԱԱԾ ՔԿՀ-ում, ի դեպ, խցերի թիվն այնքան էլ շատ չէ, դրանք մոտ 2 տասնյակի չափ են: Այս կալանավայրում են նստել Ռոբերտ Քոչարյանը, Մանվել Գրիգորյանը, Դավիթ Տոնոյանը եւ ուրիշներ։
Երկու սրբազանները` Միքայել Աջապահյանն ու Բագրատ Գալստանյանն էլ նույն խցում են: Ըստ փաստաբանների` սա «պռասլուշկի» նպատակով է արվել։


















































Սամվել Կարապետյանի և ևս 2 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. մանրամասներ
Կարապետյանների ընտանիքը ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմ
Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի ձերբակալումը, ոչ թե կալանքը. Արամ Վարդևանյան
Լավ հասկանալով, որ հայտնվելու եմ իշխանության տեսադաշտում՝ առանց թաքնվելու կանգնել եմ իմ ընկերոջ՝ Սամվել Կարապետյանի կողքին. Վարդան Հարությունյան
Սամվել Կարապետյանի ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը