Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. Ուրալօղլու Երևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրա Իտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցել Ընթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումը Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչ ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ Փոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկին Կասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասին Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետ

Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետԻսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվելՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծըԱրևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. ՄակրոնՓոխադարձ հարվածներ ԵմենումԴավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվՕլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԲրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձովՕրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանաՀայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրելԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարներըՌուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունըԱՄՆ փոխում է Եվրոպայի հետ հարաբերությունների բնույթըՆոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում էԱՊՀ 35-ամյակ և ավելի քան 7000 փաստաթուղթ. Երևանում ամփոփվում են իրավական համագործակցության արդյունքներըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Royal Dragoon Guards պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնումՊաու Կուբարսին ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստՀայաստան դաշինքի օգտին քվեարկած ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը․ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՆուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է Ստեփանավանի ընտրություններում Ուժեղ Հայաստանի համայնքապետի թեկնածունՆԳ նախարարի տեղակալն ընդունել է Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության առաքելության ներկայացուցիչներինՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիներըԱվարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՏիգրան Համբարձումյանը՝ WCF Crete Rapid Challenge 2026 մրցաշարի հաղթողՀԴԲ-ն ուսումնասիրում է Nvidia-ի գործադիր տնօրենի հետ կապված գործըԶինվորականներն ամրապնդում են մեր բանակցային դիրքերըԹուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասինԿրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմերՌաուլ Գոնսալեսը իսպանական Օվիեդոյի գլխավոր մարզիչն էԻրանը կոչ է արել ԱՄՆ-ին ընդունել Թեհրանի յոթ պայմաններըԷստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշանՄեծարման երեկո Կապույտ մզկիթումՈւշադրություն. Մ-2 Լծեն-Տաթև-Քաշունի ճանապարհահատվածը փակ է
Մամուլ

Հնարավոր զարգացման երկու սցենար կարող է լինել՝ կա՛մ ՀԷՑ-ի սնանկացում և էներգետիկ ճգնաժամ, կա՛մ սակագների էական բարձրացում

 
 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր ԱԺ-ն քննարկելու է, ինչպես մասնագետներն են նշում, «ՀԷՑ-ը խլելու» օրինագծերը: Փորձագետներն արդեն իսկ նշում են, որ դա ծանր հետևանքներ է ունենալու Հայաստանի համար:

Իշխանությունները ՀԷՑ-ի դեմ քարոզչության շրջանակներում նշում են, որ մասնավորի կողմից վատ կառավարում է իրականացվում: «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը նշում է, որ իրականում հակառակն է: «Եկեք համեմատական տանենք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությունների միջև։

ԲԷՑ-ը պետական է, որի հիմնական նպատակը, ուղենիշը եղել է Հայաստան-Իրան, ՀայաստանՎրաստան էլեկտրահաղորդման ցանցի կառուցումը, վերազինումը, վերանորոգումը, շատ ավելի հզոր էլեկտրամալուխներով, լարերով փոխանցման համար նոր գծերի կառուցումը և այլն։

Սրանից որևէ մեկը չի իրականացվել, չեն կարողացել սա կատարել։ Ի՞նչ է արել «Հայաստանի էլեկտրական ցանցերը»։ 150 միլիոն դոլարի վարկեր է ներգրավել միջազգային կազմակերպություններից, մոտավորապես 165 միլիոն դոլարի չափով էլ պարտատոմսեր է թողարկել Հայաստանի տարածքում, ներգրավել է դրամական միջոցներ, որի հաշվին կարողանում է պարբերաբար վերազինվել։

Ընդ որում՝ «Moody's» վարկանիշավորման միջազգային ընկերությունը Հայաստանի վարկունակության գնահատականից մի աստիճանով բարձր գնահատական է տվել «Հայաստանի էլեկտրական ցանցերին»,-նշում է Սարգսյանը։Մյուս կողմից՝ էլեկտրաէներգիայի բոլոր անջատումների դեպքում մեղադրում են ՀԷՑ-ին:

«Տեսեք՝ էլեկտրաէներգիայի տեղափոխման պատասխանատուն, տեղափոխման ծառայություններ մատուցողը «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերն» են, որը պետական է, այսինքն՝ նրա փոխանցման դժվարությունների՝ պարբերաբար վերազինումներ, վերանորոգումներ չիրականացնելու պատճառով տեղի են ունենում վթարներ և հոսանքի վթարային անջատումներ, բայց որպես դրա մեղավոր այսօրվա կառավարիչը կարգում է բաշխիչ ցանցին՝ ՀԷՑ-ին»,նշում է Նաիրի Սարգսյանն ու հավելում, որ այս ամենի հնարավոր զարգացման երկու սցենար կարող է լինել՝ կա՛մ ՀԷՑ-ի սնանկացում և էներգետիկ ճգնաժամ, կա՛մ սակագների էական բարձրացում։

«Իսկ վերջում, բնականաբար, ևս մեկ ռազմավարական օբյեկտի հանձնում Թուրքիային»,-ամփոփում է մեր զրուցակիցը: