Ովքեր չմասնակցեցին Բագրատ Սրբազանի դեմ արշավին
«Հրապարակ» թերթը գրում է․ ««Հեղաշրջման պլանը» բացահայտելու իրավապահների օպերացիային զուգահեռ, նախօրեին սինքրոն «մարտնչում» էին նաեւ քաղաքական իշխանության` գործադիրի, օրենսդիրի ներկայացուցիչները, եւ անգամ Աշոտ Փաշինյանն էր դրան մասնակցում: Վիրավորական արտահայտությունների, լուտանքների, մեղադրանքների բեռը համաչափ բաշխել էին ՔՊ-ականների միջեւ, որ հանրությանը տեռորի ենթարկեն` իրենց ուղղված հորինված «տեռորի» թեմայով: Ակնհայտ է, որ սցենարիստն ու դիրիժորը Նիկոլ Փաշինյանն էր, որը հրահանգել էր բոլորին՝ վճարել իշխանական տորթից օգտվելու բարձր հնարավորության դիմաց:
Եվ անգամ Սուրեն Պապիկյանն ու Տիգրան Ավինյանը զերծ չմնացին այդ նողկալի արշավին մասնակցելուց: Բայց կային մարդիկ, որոնք, այնուամենայնիվ, պլստացել են, օրինակ՝ կարկառուն ՔՊ-ականներ Հակոբ Սիմիդյանն ու Մխիթար Հայրապետյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Եթե Արփինե Սարգսյանին եւ Սրբուհի Գալյանին թույլատրվել է «բացակայել», որովհետեւ ուժային կառույցներ են ղեկավարում եւ այլ կերպ են ծառայում, ապա կարող էին ներքաշել, օրինակ, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանին ու Տիգրան Խաչատրյանին, բայց նրանք խուսափել էին թաթախվելուց: ԱԺ-ից էլ կան բացականեր` Արուսյակ Ջուլհակյանը, Ծովինար Վարդանյանը, Վլադիմիր Վարդանյանը, Մարիա Կարապետյանը, Հայկ Սարգսյանը, Հրաչ Հակոբյանը եւ ուրիշներ»։
Մանրամասները՝ այստեղ։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար