Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. Ուրալօղլու Երևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրա Իտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցել Ընթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումը Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչ ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ Փոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկին Կասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասին

Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետԻսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվելՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծըԱրևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. ՄակրոնՓոխադարձ հարվածներ ԵմենումԴավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվՕլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԲրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձովՕրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանաՀայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրելԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարներըՌուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունըԱՄՆ փոխում է Եվրոպայի հետ հարաբերությունների բնույթըՆոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում էԱՊՀ 35-ամյակ և ավելի քան 7000 փաստաթուղթ. Երևանում ամփոփվում են իրավական համագործակցության արդյունքներըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Royal Dragoon Guards պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնումՊաու Կուբարսին ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստՀայաստան դաշինքի օգտին քվեարկած ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը․ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՆուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է Ստեփանավանի ընտրություններում Ուժեղ Հայաստանի համայնքապետի թեկնածունՆԳ նախարարի տեղակալն ընդունել է Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության առաքելության ներկայացուցիչներինՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիներըԱվարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՏիգրան Համբարձումյանը՝ WCF Crete Rapid Challenge 2026 մրցաշարի հաղթողՀԴԲ-ն ուսումնասիրում է Nvidia-ի գործադիր տնօրենի հետ կապված գործըԶինվորականներն ամրապնդում են մեր բանակցային դիրքերըԹուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասինԿրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմերՌաուլ Գոնսալեսը իսպանական Օվիեդոյի գլխավոր մարզիչն էԻրանը կոչ է արել ԱՄՆ-ին ընդունել Թեհրանի յոթ պայմաններըԷստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշանՄեծարման երեկո Կապույտ մզկիթում
Մամուլ

«Հայրենասեր էր, հոգատար հայր և ամուսին». լեյտենանտ Գարիկ Բադեյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Արտանիշում

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Սովորում էի Վարդենիսի ինստիտուտում։ Գարիկն ինձ տեսել էր, հավանել։ Երկու տարի շփվելուց հետո 2015 թվականի հոկտեմբերին նշանադրվեցինք։ Նույն թվականի նոյեմբերի 30-ին մեր հարսանիքն էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Շուշանը՝ Գարիկի կինը։

Ամուսնու մասին խոսելիս Շուշանը շեշտում է նրա հավատարմությունը, չափից դուրս անկեղծությունը բոլորի հետ։ «Չէր սիրում մարդու հետևից խոսել, բամբասել։ Միշտ ասում էր՝ մարդուն բան ունես ասելու, հենց իրեն ասա, որ նա էլ իր սխալը հասկանա։ Նվիրվում էր մարդուն իր ամբողջ սրտով ու հոգով՝ թե՛ ընկերներին, թե՛ ընտանիքին, թե՛ հարազատներին։ Եթե գիշերվա կեսին էլ իրեն զանգահարեին ու ասեին, որ ինչ-որ խնդիր ունեն, նա ոչինչ հաշվի չէր առնի, միանգամից կշտապեր օգնության։ Շրջապատում իր կարծիքը լսում էին, հաշվի առնում, նա երբեք ոչ մեկին վատ խորհուրդ չէր տալիս, իր հնարավորության սահմաններում բոլորին օգնում էր։ Հոգատար, հավատարիմ ամուսին էր։ Իր հետ յուրաքանչյուր վայրկյանը սիրո ու ջերմության մեջ եմ ապրել։ Գարիկը փոքր էր եղել, երբ իր հայրիկը մահացել էր, և նա կարծես իր ներսում կուտակված ողջ ջերմությունը փոխանցում էր մեր երեխաներին։ Ժամերով կարող էր խաղալ երեխաների հետ։ Նրանք գիտեին՝ պապան տուն եկավ, հիմա հաց կուտի և իրենց հետ կխաղա։ Եվ նա անընդհատ երեխաների հետ ժամանակ էր անցկացնում։ Երբեք չէր բղավում, բարկանում նրանց վրա, միշտ ասում էր՝ ես երեխաների հետ խաղալով, շփվելով հանգստանում եմ։ Երեխաները մինչև հիմա էլ այդ հիշողություններով են ապրում»։

Շուշանը և Գարիկը երեք երեխա ունեն՝ երկու աղջիկ և տղա։ «Երազում էր, որ մեր երրորդ երեխան տղա լինի, ինքն էլ նրան Գոռիկ անվանակոչի. «Որ մեր անունները նման լինեն՝ Գարիկ ու Գոռիկ»։ Բայց հետո մտափոխվել էր՝ ուզում եմ աղջիկ ունենալ։ Եվ երբ իմացավ, որ աղջիկ ենք ունենալու, շատ ուրախացավ։ Միանգամից որոշեց մեր աղջկա անունը՝ Արև. «Իր անունը կդնեմ Արև, ու ինքն իմ արևը կդառնա»»։ Բայց, ցավոք, իր Արևի հետ շփումը Գարիկն ընդամենը երկու ամիս վայելեց։

Գարիկը ծնունդով Վարդենիսից է։ Դպրոցն ավարտելուց հետո սովորել է Վիկտոր Համբարձումյանի անվան պետական ինստիտուտում, այնուհետև զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։ Զորացրվելուց հետո մի քանի տարի աշխատել է Վարդենիսի երկրորդ բանակային կորպուսում, գործուղումներով հաճախ եղել է Արցախի և Հայաստանի տարբեր անկյուններում։ Շուշանն ասում էր՝ պետք է անձամբ ստուգեր թնդանոթները, որ հետո սկսվեին զորավարժությունները։ «Իրեն ճանաչում էին որպես «ռեմռոտի» Գարո»։

Կնոջ խոսքով, դեռ տարիներ առաջ իրենց տարածաշրջանում մրցույթ կազմակերպվեց՝ հասկանալու համար, թե ով կարող է հրանոթի լավ ղեկավար դառնալ։ «Արցախի և Հայաստանի մասշտաբով Գարիկն առաջին տեղը զբաղեցրեց։ Նա անցավ Քառօրյա և 44-օրյա պատերազմների միջով։ 44-օրյա պատերազմից հետո հատկապես ձգտում էր դիրքերում ծառայել։ Միշտ ասում էր՝ յուրաքանչյուր հայի պարտքը պետք է լինի դիրքում ծառայելը, մեր ժամկետային զինծառայողների կողքին լինելը։ Բայց իրեն չէին ցանկանում աշխատանքից ազատել, որովհետև իր նման մասնագետի կարիքը միշտ կար։ Շատ ծանր տարավ Քարվաճառի հանձնումը։ Իմ ամուսնու աչքերում արցունքներ չեմ տեսել, բայց Քարվաճառի հանձնման լուրը լսելու ժամանակ նստած տեղը լուռ արտասվեց։ Չէր կարողանում մոռանալ այն տղաներին, որոնք պայքարել էին, ցավոք, նաև զոհվել այդ հողի համար։ Ասում էր՝ այդ հողերը չպետք է տային։ Դրանից հետո նա վերջնականապես որոշեց, որ պետք է ծառայի դիրքերում։ Իրեն միշտ խնդրել եմ տանը մոտ ծառայել, երեխաները շատ էին կարոտում, հատկապես տղաս։ Նա այդ ժամանակ չորս տարեկան էր, մատների վրա հաշվում էր, թե պապան քանի օրից է գալու»։ Գարիկը մշտապես մերժել է կնոջ այդ խնդրանքը՝ ես պետք է դիրքերում մնամ՝ իմ ընտանիքի կողքին։ «Ասում էր՝ առաջինը տղաներն են, որովհետև եթե իրենք չլինեն, Վարդենիսում ոչ մեկ չի լինի։ Երբ դիրքերում էր, անհամբեր սպասում էր տուն վերադառնալուն, կարոտում էր երեխաներին, իսկ երբ տանն էր լինում, սպասում էր, թե երբ է դիրքեր բարձրանալու։ Նեղանում էի իրենից, բայց նա ասում էր՝ երեխեքն այնտեղ կանգնած են, առաջնային տունը դա է»։

Գարիկը ևս մեկ պատերազմ պետք է տեսներ, դրա անմիջական մասնակիցը դառնար։ 2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը թշնամին հարձակվեց Հայաստանի սահմանների վրա մի քանի ուղղությամբ։ Թիրախում էր նաև Գեղարքունիքի մարզը։ «Սեպտեմբերի 12-ին իրեն զանգեցի, չգիտեմ՝ ինչու, անկախ ինձանից, իրեն հարցրեցի՝ բայց գալու ես, չէ՞, տուն։ Օգոստոսին այդ դիրքերում կրկին անհանգիստ էր եղել, Գարիկը և նրա ծառայակից ընկերները համարյա մեկ ամիս տուն չեկան։ Միշտ ներսումս Գարիկին կորցնելու վախ կար, որովհետև գիտեի՝ որքան վտանգավոր տեղ կա, Գարիկը կգնա։ 44-օրյա պատերազմի իր զինակից ընկերներն էին պատմում՝ Գարիկը մեզ թողնում ու գնում էր։ Մի օր հետևից գնացել են՝ հասկանալու համար, թե ուր է գնում։ Տեսել են՝ թաքուն մտնում է վտանգավոր հատվածները և հրանոթներն է կարգի բերում։ Իմ հարցին պատասխանեց՝ անպայման կգամ, բայց երեխեքի նկարներն ուղարկիր, հատկապես Արևինը։ Հետո խնդրեց, որ հեռախոսը մեր մեծ աղջկան փոխանցեմ, հետը խոսի։ Մի երկու ժամ Նարեի հետ խոսեց։ Քնեցինք՝ առանց որևէ բան կասկածելու։ Այդ ժամանակ եղբայրս էլ էր զինվորական աշխատում, գիշերվա կեսին զանգահարեց՝ երեխեքի հետ իջեք առաջին հարկ. «Հանկարծ չվախենաս, բայց ոնց որ կռիվ է սկսվում»։ Միանգամից զանգեցի Գարիկին, բայց նա չպատասխանեց իմ զանգերին։ Եղբորս հետ էր խոսել՝ երեխեքին իջեցրու նկուղ։ Վահանը հարցրել էր՝ Գա՛ր, ամեն ինչ նորմա՞լ է քո մոտ։ «Հա, սաղ տոչնի ա»։ Վերջին անգամ էլ եղբորս հետ է խոսել՝ Վահա՛ն, երեխեքիս քեզ եմ տալիս, նրանց տիրություն կանես։ Հետո հեռախոսն անջատել է»։

Տղաները ժամեր շարունակ մարտի մեջ են մտել թշնամու մեծաթիվ ուժերի դեմ։ Առանց օգնություն ստանալու՝ հետ են շպրտել թշնամու մեծաթիվ ուժերը։ «Իր հրամանատարական կազմը մեզ ասաց՝ վերջին՝ նահանջի հրամանին Գարիկը չի ենթարկվել։ Երբ ասել են, որ թշնամին շրջապատում է դիրքը, Գարիկն արձագանքել է. «Փախչող տղա չկա, թույլ չեմ տա, որ թուրքն իր ոտքը դնի իմ հողի մեջ»։ Դիրքում բոլոր տղաները զոհվել են։ Գարիկը, լինելով ոտքից վիրավոր, միայնակ տարբեր հատվածներից կրակ է բացել թշնամու ուղղությամբ։ Միայն 300 արկ բաց է թողնվել Գարիկենց դիրքի ուղղությամբ։ Թշնամին մտածել է, որ այդտեղ մեծ թվով ուժեր են կենտրոնացած։ Առավոտյան ութից տասը պակաս Գարիկը վերջին անգամ կապ է հաստատել հրամանատարական կազմի հետ»։

Գարիկն անմահացել է սեպտեմբերի 13-ին Արտանիշում։ «Հույսներս չէինք կտրում, որ ողջ է։ Մեզ ասում էին, որ Գարիկն անտառում է, շուտով դուրս կգա, այդ հույսով էինք ապրում, չէինք ուզում հավատալ, որ նա չկա։ Բայց զոհված տղաներին քիչ-քիչ գտնում էին։ Գարիկին գտել ենք զոհվելուց 50 օր անց»։ Շուշանն ասում է՝ մեծագույն ցավ է, որ ընտանիքներից շատերը չկարողացան անգամ վերջին հրաժեշտ տալ իրենց որդիներին. «Գրեթե բոլորին տուն բերեցին փակ դագաղներով»։

Ապրելու ուժի մասին։ «Իմ լույսն էլ, հույսն էլ երեխաներս են, իր Արևը, որին նա ինձ տվեց, մեր անթիվ հիշողությունները, իր պատիվը, որը միշտ պետք է բարձր պահեմ ու իմ երեխաներին այնպես դաստիարակեմ, ինչպես ինքն էր ցանկանում՝ ամենակարևորը՝ որպես լավ մարդ։ Ամեն ինչ անելիս միշտ ասում էր՝ եթե Աստված կամենա, ամեն ինչ լավ կլինի, աստվածավախ մարդ էր և ուզում էր, որ մեր երեխաներն էլ այդպիսին լինեն։ Երեխաների հետ միշտ խոսում ենք հայրիկի մասին։ Նրանց ասում եմ՝ հպարտացեք, որ այսպիսի հայրիկ ունեք։ Իսկ ես էլ Աստծուն փառք եմ տալիս, որ հենց իր նման հոգատար, իմ ամեն օրը սիրով և երջանկությամբ լցրած ամուսին եմ ունեցել»։

Հ. Գ. - Լեյտենանտ Գարիկ Բադեյանը ծառայության ընթացքում պարգևատրվել է բազմաթիվ պատվոգրերով ու մեդալներով, հետմահու՝ «Արիություն» մեդալով։ Հուղարկավորված է Վարդենիսի գերեզմանատանը։