Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, պարզվել է, որ ժամը 02:15-ի սահմաններում դիմակավորված 4 անձինք մտել են նշված թաղամասի տներից մեկը և ննջասենյակում դանակով սպառնացել տանտիրոջը՝ 86-ամյա Ս. Հ-ին, ապա հարվածներ հասցրել դեմքի և մարմնի տարբեր մասերին ու պահանջել գումար:
Այնուհետև հանցագործները կպչուն ժապավենով կապել են անօգնական տարեց մարդու ձեռքերը, ոտքերը և բերանը, ինչից հետո նրանից հափշտակել են խոշոր չափի ԱՄՆ դոլար և ՀՀ դրամ, ապա դիմել փախուստի:
Դեպքի մասին ոստիկանության Էրեբունու բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշենի վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով «ավազակային հարձակում» հատկանիշներով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ չարագործները հափշտակել են մոտ 16 հազար ԱՄՆ դոլար և 700 հազար ՀՀ դրամ, իրենց հետ են տարել նաև տուժածի անձնագիրը, ու տուժածին կապված վիճակում հայտնաբերել են Հնդկաստանի 2 քաղաքացիներ, ովքեր վարձակալական հիմունքներով բնակվելիս են եղել նշված տանը, տուժածն էլ ԱՄՆ քաղաքացի է:


















































Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, իսկ քարերը՝ թափվել
Deepal-ը վրաերթի է ենթարկել տատին ու թոռանը, ապա բախվել կայանված Mercedes-ին, վերջինա էլ՝ Nissan Tiida-ին
Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա
Պայթյուն Վարդաշենի շենքերից մեկում. ընտանիքի անդամներ են հիվանդանոց տեղափոխվել
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը