«Վերջին շրջանում առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը հայտնվել է ինչպես մասնագիտական, այնպես էլ քաղաքական փոթորկի կենտրոնում։
Մամուլում տարածվող տեղեկությունների համաձայն՝ Նանուշյանը կապ ունի նախկին նախարար Արսեն Թորոսյանի հետ, որի համար երբեմն ապահովում է տեղեկության հնարավոր արտահոսքեր:
Ինչպես հայտնի է, Արսեն Թորոսյանը եւ գործող նախարար Անահիտ Ավանեսյանը ոխերիմ կուսակիցներ են, եւ Թորոսյանն առիթը բաց չի թողնում Ավանեսյանի բացերը վարչապետին ներկայացնելու համար:Միաժամանակ հիշեցնենք, որ հրապարակվել են մեղադրանքներ, թե փոխնախարարը փորձել է որդուն ազատել զինվորական ծառայությունից՝ ծառայողական դիրքը ենթադրաբար օգտագործելով անձնական նպատակներով։
Սա անարդարության զգացում է առաջացնում, քանի որ Փաշինյանն ասում է՝ բոլորն օրենքի առջեւ հավասար են. բայց փոխնախարարի որդին արտոնյալ է, չի ծառայում:Ի հավելումն ներքին քաղաքական այս գերլարվածության՝ առողջապահական ոլորտում շարունակվում են լուրջ խնդիրները՝ դեղորայքի եւ սարքավորումների պակաս, կադրերի արտահոսք, թափանցիկության նվազում։
Նանուշյանի շուրջ ձեւավորված իրավիճակը կարող է լրջորեն ազդել ինչպես նրա պաշտոնավարման վրա, այնպես էլ բացասական ազդեցություն ունենալ առողջապահական համակարգի վրա հանրային վստահության առումով»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը