«ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, բանավոր դիմել է ԱԺ խորհրդի անդամներին՝ հորդորելով իր՝ անձեռնմխելիությունից զրկելու հարցը շտապ կարգով քննարկել:
Բանն այն է, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիր էր ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ թույլ տալու հանրային քրեական հետապնդում հարուցել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի եւ խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ։
Անձեռնմխելությունից զրկելու եւ քրեական վարույթ նախաձեռնելու համար, հարցը պետք է քննարկվեր խորհրդարանում, սակայն ԱԺ հերթական նստաշրջանը ավարտվեց, եւ վերը նշված հարցը կքննարկվի արդեն արտահերթ նիստում:Ու, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, Արծվիկ Մինասյանը, դիմելով Խորհրդին, նշել է, որ այս հարցը պետք է անհապաղ քննարկվի, որովհետեւ սա շոու է, եւ հանրությանը պետք է ներկայացվի շատ շտապ։
Մինասյանի հորդորին դեռեւս չեն արձագանքել, թե երբ կքննարկեն հարցը, դեռեւս պարզ չէ: ՔՊ-ական մեր աղբյուրները փոխանցում են, որ դա կանեն հուլիսի սկզբին:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էլ, հակառակ Արծվիկ Մինասյանի, նպատակ ունի իր հարցի քննարկումը բոյկոտելու. նա ներկա չի գտնվի, քանի որ, ըստ Օհանյանի, սա իշխանությունների հերթական շոուն է»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը