Եղիշե Կիրակոսյանին փոխարինող դեռ չեն գտել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շուտով կլրանա 4-րդ ամիսը, ինչ ՀՀ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնը թափուր է: Ըստ էության, քաղաքական իշխանությունը չի կարողանում պրոֆեսիոնալ ներկայացուցիչ գտնել։
Բանն այն է, որ այս տարվա մարտի 5-ին Եղիշե Կիրակոսյանը, սեփական դիմումի համաձայն, ազատվեց պաշտոնից։ Պատճառն այն էր, որ խաղաղության պայմանագրի շրջանակում Հայաստանը եւ Ադրբեջանը պայմանավորվել են միջազգային ատյաններից հետ կանչել միմյանց նկատմամբ հայցերը, ու այս հանգամանքով պայմանավորված՝ Կիրակոսյանը ինքնակամ հեռացավ:
Ի դեպ, ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ խաղաղության դեպքում՝ Հայաստանի համար ընդունելի է միմյանց նկատմամբ հայցերը հետ կանչելը։ Եղիշե Կիրակոսյանն էլ քանիցս հայտարարել էր, որ երկու երկրների միջեւ խաղաղության հաստատման համար այդ հայցերը եւ դրանք հետապնդելը խոչընդոտ չեն միջազգային ատյաններում մեր իրավունքների պաշտպանության համար»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը